Nikolay Avetisyan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1922, Ddmashen, Gegharkunik Province, Armenia
Age103 years
Politics:Communist Party Of The Soviet Union
Education
Armenian State Pedagogical University
Awards
Order of the Patriotic War 1st class 
Order of the Patriotic War 2nd class 
The details

Biography

Նիկոլայ Ավետիսի Ավետիսյան (1922, Դդմաշեն, Նոր Բայազետի գավառ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1942):

Կենսագրություն

Նիկոլայ Ավետիսյանը ծնվել է 1922 թվականին Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում։ 1941 թվականին ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը։

Խորհրդա-գերմանական պատերազմի հենց սկզբից կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմի չորս տարիներին ծառայել է 89-րդ դիվիզիայի սակրային գումարտակի հատուկ նշանակության դասակում, սկզբում շարքային, այնուհետև՝ դասակի հրամանատարի օգնական։ Թշնամու դեմ մղված մարտերին մասնակցել է 1942 թվականի օգոստոսից մինչև 1945 թվականի ապրիլի վերջը։ Երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է հարազատ զորամաս։ 1942 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1943 թվականին Նովոռոսիյսկի մատույցների մարտերից մեկում մասնակցել է թշնամու կրակակետի ոչնչացմանը, հարձակման հատվածի ականազերծման և «լեզու» բերելու համար սերժանտ Ավետիսյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով։ Կերչի, Սևաստոպոլի շրջանում մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է 2-րդ աստիճանի երկրորդ շքանշանով։ 1945 թվականին Օդեր գետի մատույցներում խիզախություն ցուցաբերելու համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի շքանշանով։

Պատերազմի ավարտից հետո Ավետիսյանը վերադարձել է հայրենի Դդմաշեն գյուղը։ Աշխատել է դպրոցում, ՀԼԿԵՄ Սևանի շրջկոմում։ Ավարտել է ՀԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական երկամյա դպրոցը և Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում պատմություն և հասարակագիտություն է դասավանդել, զբաղվել է սովորողների ռազմահայրենասիրայկան դաստիարակության հարցերով։ Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով։

Պարգևներ

  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 16 Aug 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.