Nikolai Ayvazyan

militair
The basics

Quick Facts

Intromilitair
wasMilitary personnel
Work fieldMilitary
Gender
Male
Birth1867, Doğubeyazıt
Death1975Yerevan (aged 108 years)
Politics:Armenian Revolutionary Federation
The details

Biography

Նիկոլայ Այվազյան (Բլբազի Նիկոլ, 1867, Բայազետ, Արևմտյան Հայաստան - 1975, Երևան, ՀԽՍՀ), Ցարական Ռուսաստանի բանակի գնդապետ, ՀՅԴ անդամ, Զորավար Անդրանիկի բանակի հակահետախույզ և խմբապետ:

Կենսագրություն

Նիկոլայ Այվազյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բայազետ (Արշակավան) քաղաքում: Ավարտել է տեղի դպրոցը: Ուսումը շարունակել է Թիֆլիսի ռազմական ուսումնարանում: 1890-ական թվականների սկզբին ընդգրկվել է Դաշնակցություն կուսակցության շարքրեը:

Ակտիվ մասնակցություն է ունեցել հայ-ազատագրական շարժմանը: 1914-1919 թվականներին եղել է Զորավար Անդրանիկի բանակի անդամ: Հայաստանից Անդրանիկի հեռանալուց հետո անդամագրվել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության բանակին, որի կազմում, որպես խմբապետ, իր զինծառայողների հետ միասին 1919-1920 թվականներին օսմանյան ու մուսաֆաթական տարրերից մաքրել է Սևանա լճին հարակից տարածքները:

Հայաստանի Հանրապետությունը Ռուսական Կարմիր բանակի կողմից գրավվելուց հետո Ն.Այվազյանը ձերբակալվել է: 1920-1931 թվականներին կնոջ հետ միասին եղել է Ղազախստանի աքսորավայրերում: 1931 թվականին վերադարձել է Կովկաս և մինչև 1940 թվականը ընտանիքի հետ բնակվել Գանձակ քաղաքում: Այստեղ աշխատանքի է ընդունվել մսի վերամշակման արտադրամասում որպես պահեստի աշխատող: Աշխատավայրում ազգությամբ թուրք գործընկերներից մեկը ճանաչելով նրան, նրա անցած մարտական ուղղու մասին հայտնել է իշխանություններին: 1940 թվականին ձերբակալվել է և տեղափոխվել Բաքու: Հարազատների միջոցով բանտից ազատվել է և տեղափոխվել Կիև եղբոր՝ Պյոտր Այվազովի մոտ: Կարճ ժամանակ անց տեղափոխվել է Գրոզնի, որտեղ գտնվում էր ընտանիքը: 1942 թվականին ընտանիքի հետ միասին բնակության նպատակով մեկնել է Ելենդորֆ քաղաք (ներկայումս՝ Գյոյգյոլ), որտեղ մինչև 1953 թվականը բնակվել է Սևանի փողոցում: 1953 թվականին մշտական բնակության նպատակով տեղափոխվել է ՀԽՍՀ մայրաքաղաք Երևան՝ հաստատվելով նախկին Դերժինսկու փողոցում:

Մահացել է 1975 թվականին Երևանում:

Ծանոթագրություններ

  1. Сергей Еремянц-Гандзакеци, "Гандзак 1880-1916", документальная книга, Ереван 2010. Авторское издание.
The contents of this page are sourced from Wikipedia article on 02 Sep 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.