Nikoghos Tenekejian
Armenian educator
Նիկողոս Հակոբի Թենեքեճյան (հունվարի 2, 1864(1864-01-02), Խարբերդ - հունիսի 20, 1915(1915-06-20)), հայ մանկավարժ:
Նիկողոս Թենեքեճյանը ծնվել է Խարբերդ քաղաքում: Սովորել է տեղի Սուրբ Ստեփանոս թաղի ծխական, ապա բողոքականների դպրոցներում: Ավարտել է Խարբերդի Եփրատ քոլեջը (1880), որտեղ էլ դասավանդել է փիլիսոփայություն, պատմություն, օրենսդրագիտություն: Եղել է քոլեջի պրոֆեսոր: Շուրջ երեսունհինգ տարի եղել է բողոքական հայերի հովվապետ:
Հայոց ցեղասպանության ժամանակ բանտարկվել է, ենթարկվել խոշտանգումների ու սպանվել Խարբերդի մոտակայքում գտնվող Քեզեն խանի մոտակայքում, Ծովակի դիմաց:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 169)։ |