Nat'an Amirkhanyan

The basics

Quick Facts

A.K.A.Natan Amirkhanyan
A.K.A.Natan Amirkhanyan
PlacesOttoman Empire
Gender
Male
Birth17 March 1872, Istanbul
Death4 October 1949Sofia (aged 77 years)
The details

Biography

Նաթան Աբրահամի Ամիրխանյան (Կնյազև, 1872, մարտի 17, Կոստանդնուպոլիս - 1949, հոկտեմբերի 4, Սոֆիա), հայ կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար, մանկավարժ։ Գրվել է նաև Կնյազև:

Կենսագրություն

Ծնվել է Կ. Պոլսում, Աբրահամ Ամիրխանյանի ընտանիքում։ Փոքր հասակից տեղափոխվել է Թավրիզ, ապա Թիֆլիս: Երաժշտական կրթությունը կատարելագործել է Հելսինկիի կոնսերվատորիայում: 1897 թվականին մեկնել է Մյունխեն, սովորել տեղի երաժշտական ակադեմիայում։ Ուսումն ավարտելուց հետո համերգներ է տվել եվրոպական մի շարք քաղաքներում։ Ապա մեկնել է Օդեսա, որտեղ աշխատել է որպես երգեհոնահար և երաժշտության պրոֆեսոր։ Եղել է Օդեսայի օպերայի փոխդիրիժորը։ Օդեսայից մեկնելով Բաքու, ստեղծել է հայկական երգչախումբ և համերգներ է տվել։ Այնուհետև մեկնել է Բուլղարիա, ծնողների մոտ, նշանակվել Սոֆիայի օպերայի նվագախմբի ղեկավար։

1912 թվականին անցել է ԱՄՆ, Բոստոնում ղեկավարել է 360 հոգուց բաղկացած մի երգչախումբ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին վերադարձել է Բուլղարիա, ղեկավարել Սոֆիայի օպերայի նվագախումբը։ Այս շրջանում գրել է իր գլուխգործոց «Իվանքո» օպերան բուլղարական պատմական կյանքից վերցրած, որը 1932-1933 թատերաշրջանում մեծ հաջողությամբ բեմադրվել է Սոֆիայի պետական օպերայում: Ունի տարբեր բնույթի բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում Խրիստո Բոտևի մի շարք բանաստեղծությունների եղանակավորումը։ Գրել է «Հաջի Դիմիտր» բալետը և մի այլ օպերա «Ռալիցա» վերնագրով, դարձյալ բուլղարական կյանքից։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.