Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Armenian politician | |||
Places | Armenia | |||
is | Politician Deputy | |||
Work field | Politics | |||
Gender |
| |||
Birth | 6 October 1991, Noratus, Gegharkunik Province, Armenia | |||
Age | 33 years | |||
Star sign | Libra | |||
Education |
|
Biography
Նարեկ Հարազատի Գրիգորյան (հոկտեմբերի 6, 1991(1991-10-06), Նորատուս, Կամոյի շրջան, Հայաստան), Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։
Կենսագրություն
Նարեկ Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում։
Ազատվել է Հայաստանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից։ Ըստ «Հեթք» ինտերնետային թերթի, ազատման հիմքը եղել է ինքնավնասումը։
Սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի «Տնտեսագիտություն և կառավարում» բաժինը, որն ավարտել է 2013 թվականին։ Հետագայում ուսումը շարունակել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի «Գործարար վարչարարություն (MBA)» բաժնում։
2016-2018 թվականներին Նարեկ Գրիգորյանը եղել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ավագանու անդամ։ 2017 թվականի փետրվարից-մայիս ընկած ժամամակահատվածում եղել «Սևան ազգային պարկ» պահպանվող տարածքի տեսուչ։
2018-2020 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը։ Հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։
2020 թվականի դեկտեմբերի 4-ին Նարեկ Գրիգորյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
Ըստ Նարեկ Գրիգորյանը պնդման, նա մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել է «Գեղարքունիք» ջոկատի հրամանատարը։ Սակայն այդ տեղեկությունը հերքել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր և վիրավորներ չեն եղել, պարգևատրման ներկայացումներ չեն եղել։
Անձնական կյանք
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
- ↑ http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1421&lang=eng
- ↑ «Հայտարարագրերի ռեեստր - ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։ cpcarmenia.am։ Վերցված է 2021-08-02
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-08-02
- ↑ «Ինքնավնասում և հափշտակություններ․ Գեղարքունիքի ներկա և նախկին փոխմարզպետները»։ Hetq.am։ Վերցված է 2021-08-14
- ↑ «Ընտրության մանրամասներ»։ noratus.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-02-ին։ Վերցված է 2021-08-02
- ↑ «Հրապարակվել է ԱԺ նոր կազմը»։ iravaban.net։ 2021-8-2
- ↑ LLC Helix Consulting։ «ԱԺ-ն երկու նոր պատգամավոր ունի. Իմքայլական Հայկ Ցիրունյանը և Նարեկ Գրիգորյանը երդմամբ ստանձնեցին լիազորությունները - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2021-08-02
- ↑ «Բանակում չեմ ծառայել, իսկ պատերազմի ժամանակ ղեկավարել եմ «Գեղարքունիք» ջոկատը․ ՔՊ-ական պատգամավոր»։ www.tert.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-07-12-ին։ Վերցված է 2022-07-12 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ One Studio։ ««Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի եղել և որևէ մարտական առաջադրանք չի կատարել․ ՊՆ»։ yerkir.am (ամհարերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-15-ին։ Վերցված է 2022-07-12