Nahapet Abtalian

Armenian doctor
The basics

Quick Facts

IntroArmenian doctor
PlacesOttoman Empire
wasPhysician
Work fieldHealthcare
Gender
Male
Religion:Christianity
Birth1844, Gürün
Death1895 (aged 51 years)
The details

Biography

Նահապետ Ապտալյան (1844, Կյու­րի­ն, Օսմանյան կայսրություն -1895, Կյու­րի­ն), հայ բժիշկ։

Կենսագրություն

Ծնվել է 1844 թվականին Սե­բաս­տի­ա­յի նահանգի Սեբաստիայի գավառի Կյու­րի­նի գավառակի կենտրոն Կյուրին քաղաքում։ Սովորել է ամերիկացի միսիոներների Մարզ­վա­նի Անա­տո­լիա քո­լե­ջում, որի ուսանողները, բացի մի քանի հույնից, հայեր էին։ Բարձր առաջադիմությամբ աչքի ընկնելով՝ շահել է քոլեջի ամերիկացի տնօրենի համակրանքը և նրա հոգածությամբ մեկնել ԱՄՆԿոնեկտիկուտ նահանգի Հարթ­ֆորդ քաղաքի աստվածաբանական դպրոցում ուսանելու, որը ևս ավարտել է բարձր առաջադիմությամբ։ 1877 թվականին Հարթֆորդում քարոզիչ է ձեռնադրվել և ամերիկյան քաղաքացիություն ստացել։ Այս տարիներին սովորել է Նյու Յոր­քի բժշկական կոլեջում և հմտացել վիրաբուժության ճյուղի մեջ։ 1879 թվականին ավարտելով բժշկական կրթությունը՝ վերադարձել է Թուրքիա։ 1882 թվականին Բրու­սա­յի նա­հան­գի Նի­կո­մի­դի­այ­ի գավառակի կենտրոն Նիկոմիդիա (Իզմիթ) քաղաքում ամուսնացել է օրիորդ Հայկանուշ Բեյազյանի հետ, այնուհետև կրկին մեկնել ԱՄՆ և իր մոտ հրավիրել կնոջը։ 1884 թվականին Կյու­րին քաղաքի կառավարչության մասնավոր հրավերով վերադարձել է Թուրքիա և հաստատվել իր ծննդավայրում։ 1884-1895 թվականներին Ամերիկյան Պորտի միսիոներ և կառավարական բժիշկ է աշխատել Կյուրինում։

Սպանություն

1895 թվականին մի օր թուրքերը հարձակվել են Կյուրինի հայկական տների, այդ թվում՝ իրենց լավ ծանոթ բժիշկ Նահապետ Ապտալյանի տան վրա։ Բժշկի կինը զավակների հետ փախել ու ապաստանել է հայոց եկեղեցում։ Բժշկին նախօրոք, վիրաբուժական գործողություն կատարելու պատրվակով, հրավիրել են կառավարչատուն, որտեղ նրա մտերիմ թուրք ժանդարմն սպանել է նրան թունավոր գնդակով՝ 51 տարեկանում։ Այդ ահավոր օրերից հետո տիկին Հայկանուշը մեկնելով Կոստանդնուպոլիս՝ ԱՄՆ-ի հյուպատոսի միջոցով բողոք է հղել Թուրքիայի կառավարությանը՝ ԱՄՆ քաղաքացի ամուսնու սպանության համար և հաջողացրել հատուցում ստանալ։ Հետագայում տիկին Հայկանուշ Ապտալյանը զավակների հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նրա դուստրը՝ Զապել Ապտալյանը ստացել է բժշկական կրթություն։

Աղբյուրներ

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն

  • Պատմագիրք Կիւրինի, պատասխանատու խմբագիր՝ Պետրոս Մինասեան, Պէյրութ, 1974, 823 էջ։
The contents of this page are sourced from Wikipedia article on 07 Aug 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.