Mychayl Romanowytsch Halaktyonow

ukrainischer Militär, Militärhistoriker und Journalist
The basics

Quick Facts

Introukrainischer Militär, Militärhistoriker und Journalist
PlacesRussia
wasHistorian Military historian Military officer Journalist
Work fieldJournalism Military Social science
Gender
Male
Birth1897, Kiev
Death5 April 1948Moscow (aged 51 years)
The details

Biography

Միխայիլ Գալակտիոնով (ռուս.՝ Михаил Романович Галактионов, 1897, Կիև, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1948(1948-04-05), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր, Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների մասնակից, ռազմական պատմաբան և լրագրող:

Կենսագրություն

Գալակտիոնովի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը

Միխայիլ Գալակտիոնովը ծնվել է 1897 թվականին Կիևում: Ավարտել է Կիևի համալսարանը, ծառայել ցարական բանակում, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է ենթասպա:

1918 թվականին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին: 1920 թվականին Գալակտիոնովն ավարտել է Մ. Վ. Ֆրուզեի ռազմական ակադեմիան: Հետպատերազմյան շրջանում դասավանդել է տարբեր ռազմական բուհերում:

1930-ական թվականներին ծառայել է ԽՍՀՄ պաշտպանական խորհրդի խմբում: 1937 թվականին կեղծ տեղեկությունների պատճառով հեռացվել է աշխատանքից և կուսակցությունից: Կես տարի հետո վերականգնվել է կուսակցությունում:

Հայրենական մեծ պատերազմի սկզբում աշխատել է «Կարմիր Աստղ» թերթում, միաժամանակ` նաև քարոզչական բաժնում: Հեղինակ է ռազմական-պատմական թեմաներով բազմաթիվ հոդվածների: Եղել է «Կարմիր աստղի» խմբագրական խորհրդի անդամ: 1943 թվականի օգոստոսի 29-ին Գալակտիոնովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

Պատերազմի ավարտից հետո եղել է «Պրավդա» թերթի ռազմական բաժնի պատասխանատուն: 1946 թվականին գործուղվել է ԱՄՆ:

Մահ

1948 թվականի ապրիլի 5-ին ինքնասպանություն է գործել: Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը:

Պարգևներ

  • Լենինի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (23.09.1945)

Երկեր

Գրքեր

  • Темпы операций. - М.: Воениздат, 1936 - 422 с.
  • Марнское сражение. - М.: Воениздат, 1938 - 80 с.
  • Марна. - М.: Воениздат, 1939. - 64 с. - (Библиотека красноармейца)
  • Просчеты германского командования в планировании войны. - М.: Воениздат, 1942 - 24 с.
  • О роли второго фронта против Германии в первую мировую войну. - М.: Госполитиздат, 1943 - 18 с.

Հոդվածներ

  • Броня и мотор. Война и революция. 1932. № 4.
  • Стратегическая и тактическая подвижность современных армий. Книга и оборона СССР. 1932. № 14.
  • Артиллерия и танки. Война и революция. 1932. № 11-12.
  • Танк Кристи. Война и революция. 1933. № 11-12.
  • Подвижность и маневр будущего. Книга и оборона СССР. 1934. № 1.
  • Мото-мехсилы и авиация в операции «Канны». Война и революция. 1934. № 7-8.
  • Английская стратегия и Антанта. Военно-исторический журнал. 1940. № 6.
  • Органические пороки германской стратегии. Военная мысль. 1942. № 2-3.
  • Некоторые особенности современной войны. Военная мысль. 1942. № 6.
  • Современные фронты. Военная мысль. 1942. № 8.
  • Стратегические резервы. Военная мысль. 1942. № 10.
  • Две стратегии. Военная мысль. 1943. № 2-3.
  • Фош как полководец первой мировой войны. Военная мысль. 1943. № 7.
  • Человек и техника в современной войне. Военная мысль. 1945. № 10-11.

Ծանոթագրություններ

  1. «Галактионов Михаил Романович.» (ռուսերեն)։ [1]։ Վերցված է 2014-9-28 
The contents of this page are sourced from Wikipedia article on 30 Jul 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.