Մնացական Պապիկի Սարգսյան (հոկտեմբերի 7, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:7|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (15.02.2008 թ.), իրավաբանական գիտությունների թեկնածու (29.10.1991 թ.), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2002 թ.)։
Կրթություն
- 1973 թ. ավարտել է Երևանի Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը։
- 1980 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը
- 1973-1975 թթ. - եղել է Երևանի ավտոբեռնիչների գործարանի խառատ։
- 1980-1983 թթ. - Երևանի պետական համալսարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ։
- 1983 թ. - Երևան քաղաքի ՀԼԿԵՄ Մյասնիկյանի շրջկոմի 2-րդ քարտուղար։
- 1983-1989 թթ. - Երևանի պետական համալսարանի ԼԿԵՄ կոմիտեի 1-ին քարտուղար։
- 1983-1989 թթ. - եղել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ
- 1989-1992 թթ. - ՀԽՍՀ, ապա ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական։
- 1992-1996 թթ. - Հրազդանի միջշրջանային դատախազի տեղակալ։
- 1996-1999 թթ. - Հրազդանի միջշրջանային դատախազ։
- 1999-2004 թթ. - Կոտայքի մարզի դատախազ։
- 2004 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ :
- 2013 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
Գիտական գործունեությունը
- 1991 թ. Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտում պաշտպանել է «Երիտասարդության մասնակցությունը պետության և հասարակության կառավարման գործում» թեկնածուական ատենախոսությունը։ Հրատարակել է 9 գիտական հոդված։
Պարգևները
- «Աշխատանքային արիության համար» մեդալ (1987 թ.)
- Մխիթար Գոշի մեդալ (26.05.2007 թ.)։
Գրականություն
- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 597: