Missak Kotchunian

Armenian writer and journalist
The basics

Quick Facts

IntroArmenian writer and journalist
PlacesOttoman Empire
wasWriter Journalist
Work fieldJournalism Literature
Gender
Male
Birth16 September 1863, Aleppo, Syria
Death15 May 1913Constantinople, Byzantine Empire (aged 49 years)
Star signVirgo
The details

Biography

Միսաք Գոչունյան (սեպտեմբերի 16, 1863, Հալեպ), հայ գրող, հրապարակախոս, խմբագիր։

Կենսագրություն

Սովորել է Կյուրինի ազգային և Այնթապի Կիլիկյան վարժարաններում։ 1886 թվականին հաստատվել է Կոստանդնուպոլսում։ Աշխատակցել է «Հայրենիք», «Նոր դար», «Արևելյան մամուլ» պարբերականներին։ 1881 թվականին եղել է Կ.Պոլսում, ապա Եոզղատում, կրկին Հալեպում, Քիլիսում և Այնթապում, 1886 թվականից հաստատվել է մայրաքաղաքում։ Այդ ժամանակ Գամգաբուում բացել է «Հեթումյան» անունով վարժարան, որը հազիվ երկու տարվա կյանք է ունենում։ Առաջին ստեղծագործությունը անտիպ մնացած «Սնանկը» թատերախաղն է, ապա Կեսարիայից Մելիքյանի «Հայրենիք»-ին ուղարկած թղթակցությունը։

1891 թվականին դարձել է «Մանզումեի էֆքյար» հայատառ-թուրքերեն թերթի հրատարակիչ-խմբագիր, 1894 թվականից աշխատել է «Սաբահ» թերթում, հիմնել է «ժամանակ» թերթը (1908)։ «Մանզումեի» և «ժամանակ»-ի էջերում տպագրել է վեպեր ու պատմվածքներ Կոստանդնուպոլսի կյանքից, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգութեան» աշխարհաբար թարգմանությունը։ Երկնային Կյանքի տեսարաններ, 1897, «Խորհրդավոր աղջիկը» Կոստանդնուպոլիս, 1907, Կարապետ, Կոստանդնուպոլիս, 1910։

1887 թվականից կանոնավոր թղթակցել է «Նոր Դար»-ին՝ Անուշավան ծածկանունով, ապա աշխատակցել է Զմյուռնիայի «Արևելյան մամուլ»-ին, պատկերելով պոլսահայ և իր այցելած վայրերի կյանքը։ 1901-1908 թվականներին «Քասիմ» ծածկանունով խմբագրել է «Մանզումեի էֆքյարը» հայատառ-թուրքերեն թերթը։ 1908 թվականին, եղբոր՝ Սարգիս Գոչունյանի հետ հիմնել է իր սեփական թերթը՝ «Ժամանակ»-ը։

Մահը

Մահացել է Կոստանդնուպոլսում, հուղարկավորությունը տեղի է ունեցել Մայր եկեղեցում՝ նախկին պատրիարք Մաղաքիա օրմանյանի նախագահությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 160
The contents of this page are sourced from Wikipedia article on 26 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.