Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Միխայիլ Նիկիտիչ Ավետով (ռուս.՝ Микаэл Мкртичевич, հունվարի 2, 1895(1895-01-02), Թուրքմենստան - 1972, Մոսկվա, ԽՍՀՄ), հայկական ծագումով ռուս նկարիչ:
Կենսագրություն
Ծնվել է Սերդար քաղաքում, ապրել և աշխատել է Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում:
1915-1916 թվականներին սովորել է Նկարիչների խրախուսման միության նկարչության դպրոցում, Նիկոլայ Ռերիխի և Արկադի Ռիլովի դասարաններում:
1917-1918 թվականներին Դմիտրի Կարդովսկու աշակերտն է եղել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում:
1918-1920 թվականներին ուղևորվել է դեպի Հեռավոր Արևելք և Միջին Ասիա: 1918 թվականից` ցուցահանդեսների մասնակից:
1922-1925 թվականներին դասավանդել է Մոսկվայի Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում:
Եղել է «Մոսկվացի գեղանկարիչներ» (1925), «Կեցություն» (1926-1929), «Մոսկվացի նկարիչներ» (1930-1932) միությունների անդամ:
Կինը Վերա Վերեշչագինան էր:
Ստեղծագործություն
Եղել է գեղանկարիչ, նկարել է բնապատկերներ, դիմանկարներ, թեմատիկ կտավներ: Նրա վաղ աշխատանքներն ունեն գեղարվեստական մեծ արժեք, ուշ շրջանի գործերը նկարվել են ըստ սոցռեալիզմի կանոնների:
Ավետովի ստեղծագործությունները պահվում են տարբեր թանգարանային հավաքածուներում, որոնցից են Տրետյակովյան պատկերասրահը, Ադրբեջանի արվեստի ազգային թանգարանը և այլն:
Ցուցահանդեսներ
- 1918 - Չիտա - անհատական
- 1920 - Վլադիվոստոկ - անհատական
- 1925 - «Մոսկվացի գեղանկարիչներ»
- 1926 - «Կեցություն» նկարչական միավորում
- 1927 - «Կեցություն»
- 1928 - «Կեցություն»
- 1929 - «Կեցություն»
- 1930 - «Մոսկվայի նկարիչների միություն» (ՄՆՄ)
- 1931 - «ՄՆՄ»
- 1931 - ՌԽՍՀ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղ
- 1932 - «ՄՆՄ»
- 1934 - Երիտասարդ սկսնակ նկարիչների ցուցահանդես
- 1934 - ՌԽՍՀ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղ
- 1936 - ՌԽՍՀ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղ
- 1937 - ՌԽՍՀ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղ
- 1940 - ՌԽՍՀ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղ
- 1941 - ՌԽՍՀ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղ
- 1943 - Սամարղանդ - անհատական
- 1943 - Սիմֆերոպոլ - անհատական
Ծանոթագրություններ
- ↑ «Аветов Михаил Никитич»։ ussr-art.com (ru-ru)։ Վերցված է 2018-08-05