Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Armenian architect | ||
Places | Georgia | ||
was | Architect | ||
Work field | Engineering | ||
Gender |
| ||
Birth | 13 February 1913, Tbilisi | ||
Death | 1998Moscow (aged 84 years) | ||
Family |
|
Biography
Միհրան Վարդանի Լիսիցյան (1913, փետրվարի 13, Թիֆլիս - 1998, հուլիսի 22, Մոսկվա), ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու (1941), պրոֆեսոր (1963), ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1983), ՌԴ ճարտարապետության և շինարարական գիտությունների (1994) և ճարտարապետության միջազգային (1995) ակադեմիաների պատվավոր անդամ։
Ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ Ստեփան Լիսիցյանի եղբոր որդին է, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ (1963), համամիութենական կարգի մրցավար (1948), գեղարվեստական մարմնամարզության խորհրդային դպրոցի հիմնադիրներից մեկի՝ Մարիա Լիսիցյանի եղբայրն է։
Կենսագրություն
1937 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ 1944 թվականից եղել է Օդանավակայանների կառուցման գլխավոր վարչության օդանավակայանների նախագծման և կառուցման արվեստանոցի պետ։ 1944 թվականից դասավանդել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։ 1961-1971 թթ.՝ ներքնատեսքի, 1971-1976 թթ.՝ բնակելի տների ամբիոնների վարիչ, 1958-1971 թթ.՝ պրոռեկտոր։ 1969-1971 թթ.՝ Քաբուլի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորի խորհրդական։
Ստեղծագործական գործունեություն
Միհրան Լիսիցյանի նախագծերով իրականացվել են բնակելի տներ Մոսկվայում (1948-1950), Խաբարովսկի մարզապալատը (1958), միջազգային ցուցահանդեսների ԽՍՀՄ տաղավարներ՝ Կարաչիում (1955), Քաբուլում (1958), Դամասկոսում (1959) և այլուր։
Համահեղինակ է «Բնակելի տների ճարտարապետական նախագծում» (ռուսերեն, 1964, 1972, 1990) և «Հասարակական շենքերի ներքնատեսքը» (ռուսերեն, 1973) բուհական դասագրքերի։
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005