Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Armenian pedagogue | |||
Places | Russia | |||
was | Educator | |||
Work field | Academia | |||
Gender |
| |||
Birth | 1921, Sisian, Syunik Province, Armenia | |||
Death | 1979 (aged 58 years) | |||
Politics: | Communist Party Of The Soviet Union | |||
Education |
| |||
Awards |
|
Biography
Միքայել Անդրեասի Կոստանյան (1921, Սիսիան, Հայաստան - 1979), հայ մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1944), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Միքայել Կոստանյանը ծնվել է 1921 թվականին, Սիսիանում։ 1941 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նշանակվել ուսուցչական աշխատանքի։ 1941 թվականի դեկտեմբերին Միքայելը զորակոչվել է կարմիր բանակի շարքերը, նշանակվել 89-րդ հայկական դիվիզիայի կապի վաշտում և մարտական մկրտությունը ստացել է Կովկասյան լեռներում։ Մարտական ուղին անցել է Գրոզնի, Մալգոբեկ, Կուբան, Թամանի թերակղզի, Կերչ, Սևաստոպոլ, Օդերի Ֆրանկֆուրտ, Բեռլին քաղաքները ազատագրելու ճանապարհով։ 1944 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ Օդերի արևմտյան ափի հետ կապ պաշտպանելու համար Կոստանյանը մեծ դժվարությամբ կատարել է առաջադրանքը, արիություն է դրսևորել նաև Բեռլինի գրավման օրերին, որի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մի շարք մեդալներով։
Պատերազմից հետո Միքայելը վերադարձել է հայրենի գյուղ, ուսուցիչ է աշխատել տեղի միջնակարգ դպրոցում։ Միևնույն ժամանակ ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1948-1963 թվականներին տնօրեն և պատմության ուսուցիչ է աշխատել Սառնակունքի միջնակարգ դպրոցում։ 1963 թվականին Կոստանյանը ընտրվել է կոլտնտեսության նախագահ։ Սակայն նրա կոչումը մանկավարժությունն էր։ 1966 թվականին, իր խնդրանքով, նա կրկին վերադարձել է միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնին, և շարունակել է իր գիտելիքները և հարուստ կենսափորձը նվիրել մատաղ սերնդի դաստիարակության գործին։
Երկարատև և անբասիր աշխատանքի համար Կոստանյանը պարգևատրվել է գովասանագրով, պատվոգրերով և մեդալներով։
Միքայել Կոստանյանը մահացել է 1979 թվականին։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան