Mher Baghdasaryan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1909, Lanjaghbyur, Gegharkunik Province, Armenia
Education
Yerevan State University(1932—1937)
Awards
Medal "For Distinguished Labour" 
The details

Biography

Մհեր Ահարոնի Բաղդասարյան (1909, Լանջաղբյուր, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Մհեր Բաղդասարյանը ծնվել է 1909 թվականին, Նոր Բայազետի շրջանի Լանջաղբյուր գյուղում։ 1930 թվականին ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը։ 1932-1937 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Մինչ այդ ուսուցչական աշխատանք է կատարել հայրենի գյուղում, իսկ համալսարանն ավարտելուց հետո նշանակվել է Էջմիածնի մանկավարժական տեխնիկումի պատմության դասատու։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կրկին վերադարձել է մանկավարժական աշխատանքի։ Դպրոցի տնօրեն և պատմության ուսուցիչ է աշխատել Նոր Խարբերդում և Նորագավիթում 1938-1941 թվականներին։

1941 թվականին Բաղդասարյանը զորակոչվել է բանակ և նշանակվել վաշտի քաղղեկ։ 1942 թվականի փետրվարից նշանակվել է հայկական 408-րդ դիվիզիայի 672-րդ գնդի գումարտակի կոմիսար, այնուհետև փոխադրվել է 320-րդ դիվիզիայի 476-րդ գունդը՝ որպես գումարտակի հրամանատարի քաղգծով տեղակալ, մասնակցել ռազմական գործողություններին Հյուսիսային Կովկասում։ 1943-1944 թվականներին Բաղդասարյանը սովորել է տանկային ուսումնարանում։

1946 թվականին զորացրվել է բանակից, աշխատանքի անցել սկզբում Նորագավթի, ապա՝ Նոր Խարբերդի դպրոցներում՝ որպես տնօրեն և պատմության ուսուցիչ։

Պարգևատրվել է Գերմանիայի դեմ տարած հաղթանակի և մի շարք ուրիշ մեդալներով։ Հետպատերազմյան տարիներին արժանացել է Աշխատանքային գերազանցության համար և «Աշխատանքի վետերան» մեդալների։

Պարգևներ

  • Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
  • Աշխատանքային գերազանցության համար մեդալ
  • Աշխատանքի վետերանի մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 19 Jul 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.