Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Armenian linguist, poet, prose writer, translator | ||||
Places | Russia Armenia | ||||
is | Translator Linguist Writer Poet | ||||
Work field | Literature Social science | ||||
Gender |
| ||||
Birth | 10 April 1948, Malishka, Vayots Dzor Region, Armenia | ||||
Age | 76 years | ||||
Star sign | Aries | ||||
Education |
| ||||
Employers |
|
Biography
Մերուժան Զավենի Հարությունյան (ապրիլի 10, 1948(1948-04-10), Մալիշկա, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, պոետ, արձակագիր, թարգմանիչ։
Կենսագրություն
Ծնվել է ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում (Հայաստան)։ 1964-1971 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել նույն ֆակուլտետում և մինչ օրս դասավանդում է Երևանի պետական համալսարանում։
Աշխատություններ
Տեսական ֆիզիկայի ասպարեզում գիտական ու գիտամանկավարժական աշխատանքին զուգահեռ՝ Մ. Հարությունյանը տիրապետել է ռուսերենին ու անգլերենին, ու զբաղվել է (ու զբաղվում) ֆիզիկայով, գենետիկայով, լեզվաբանությամբ, գրականագիտությամբ, թարգմանության տեսությամբ ու պրակտիկայով, ազգային երգ ու պարի պատմությամբ, լիբերալիզմի տեսությամբ, իրավունքի սահմանադրագիտության տեսությամբ ու պատմությամբ, քաղաքատնտեսությամբ, սոցիալական փիլիսոփայությամբ։ 1985 թվականից զբաղվում է թարգմանություններով և գրում է արձակ և չափածո գործեր, և՛ մեծերի, և՛ փոքրերի համար։ Ունի 20-ից ավել թարգմանչական գործեր և սեփական հրատարակած գիրք, մոտ 30 գիտական ու մեթոդական հոդված՝ ֆիզիկայից։
Թարգմանություններ
- Արիստոտել, Աթենական հասարակարգը, 2000 թվական։
- Կառլ Ռեյմունդ Պոպեր, Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, երկու հատորով, 2001 և 2006 թվականներ։
- Ջորջ Սորոս, Բաց հասարակությունը, 2005 թվական։
- Էռնեստ Գելներ, Ազգերն ու ազգայնականությունը, 2003 թվական։
- Չանդրան Նայր, Գրահրատարակության խթանումը, գրքի վաճառքը և բաշխումը 2002 թվական։
- Էդվարդ Մորգան Ֆորստեր, Ինչին՞ եմ հավատում 2002 թվական։
Ստեղծագործություններ
«Մաթեմատիկայի և բնական գիտությունների դասագրքերի ոճը» 2008, «Արտեմիզմը ու հայ պոեզիայի ողբերգությունը» 2005, «Արևելահայ գրական լեզվի այսօրվա վիճակը» 1992, «Հեքիաթների գանձարան» 2004, «Թարգմանելու արվեստը» 2008, «Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը» 2010, 2011, «Սիրո չբանաձևն ու ուսյալ ձիերը» 2012, «Ընձառյուծն ազատ, նրբագեղ ու ճապուկ» 2012:
Պարգևներ
- 2001 թվականին Արիստոտելի «Աթենական հասարակարգը» երկի թարգմանությունն արժանացել է ՀՀ սահմանադրական կենտրոնի դիպլոմին։
- 2010 թվականին «Թարգմանելու արվեստը» գիրքն արժանացել է ՀՀ ԳԱ ակադեմիայի երկրորդ մրցանակին։
- 2011 թվականին «Կոմիտասի ու Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը» գիրքն ընդգրկվել է ՀՀ Նախագահական մրցանակի համար ընտրված գրքերի եռյակի մեջ։
- 2012 թվականին «Սիրո չբանաձևը» պատմվածքն արժանացել է ՀՀ SCIL FOUNDATION-ի երկրորդ մրցանակին։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Մերուժան Հարությունյան Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Աբեղյանական և հետաբեղյանական քերականություն
- Կենսագրություն (չաշխատող հղում)
- Հոդվածներ
- Հայ ժամանակակից գրականություն Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 12406 |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 12406 |