Martun G. Azatyan

The basics

Quick Facts

PlacesArmenia
Gender
Male
Birth1928, Alaverdi, Armenia
Age97 years
The details

Biography

Ազատյան Մարտուն Գուրգենի (1928, Ալավերդի, ԽՍՀՄ), ինժեներ-շինարար:

Կենսագրություն

Մարտուն Ազատյանը ծնվել է 1928 թվականին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 1952 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը:

Գործունեություն

Ինստիտուտն ավարտելուց հետո սկսել է աշխատել Ալավերդու շինարարական կազմակերպություններում։ Շուրջ 50 տարի եղել է Ախթալշին տրեստի № 1 շինվարչության պետը։ Այդ ընթացքում ղեկավարել է մի շարք բնակելի, հասարակական, մշակութային, ուսումնական և այլ բնույթի շենքերի ու շինությունների կառուցումը (Ալավերդու հին կայարանամերձ հրապարակի համալիր, Դեբեդի կամուրջներ, քաղաքային շուկա, մարզադաշտ, պրոֆիլակտորիումի, սանէպիդկայանի, զինկոմիսարիատի, Ախթալշին տրեստի վարչական շենքեր, Սանահին թաղամասի մշակույթի պալատ, դպրոց, ճոպանուղի և այլն)։

Ազատյանն իր ողջ կյանքը նվիրել է հայրենի քաղաքի արտադրական և քաղաքաշինական զարգացմանը։ 1957 թվականից զբաղվել է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի վերակառուցման, նոր արտադրամասերի և բաժանմունքների կառուցման գործով (40-ից ավելի օբյեկտ)։

«Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ նախագահ Գագիկ Արզումանյանը Ազատյանի մասին ասել է․

Այն հարգանքն ու հեղինակությունը, որ նա վայելում է Ալավերդի քաղաքի և ողջ մարզի ազգաբնակչության շրջանում, պայմանավորված է ինչպես Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի վերակառուցման շինարարական աշխատանքներում նրա անգնահատելի ավանդով, այնպես էլ հայրենիքի ապագայի նկատմամբ նրա սրտացավ ու հոգատար վերաբերմունքով։

1960-1980-ական թվականներին Ազատյանի ղեկավարությամբ կառուցվել են մի շարք արտադրական կառույցներ, այդ թվում՝ կաթի և հացի գործարաններ, սառնարանային տնտեսություն, կարի արտադրական միավորում և կենցաղային սպասարկման կոմբինատներ, հացամթերքի իրացման բազա, քիմիական մաքրման ֆաբրիկա, ավտոարտադրության համալիր։

Ծանոթագրություններ

  1. Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ․ Շախկյան․-Եր․։ 2016, 848 էջ
  2. Պատերազմական ու հետպատերազմյան տարիները՝ Մարտուն Ազատյանի համար
The contents of this page are sourced from Wikipedia article on 02 Apr 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.