Mariam Harutyunyan

Mathematician
The basics

Quick Facts

IntroMathematician
PlacesRussia Armenia
isMathematician
Work fieldMathematics
Gender
Female
Birth16 November 1962, Yerevan, Armenia
Age62 years
Star signScorpio
The details

Biography

Մարիամ Եվգենիի Հարությունյան (նոյեմբերի 16, 1962(1962-11-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր (2008): ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ կից գործող մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար (2002 թվականից):

Եվգենի Արմենակի Հարությունյանի դուստրը:

Կենսագրություն

Մարիամ Հարությունյանը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 16-ին, Երևանում: 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1988 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան: 1984-1990 թվականներին աշխատել է ԵՊՀ-ում: 1988 թվականից դասավանդել Է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում: 1990 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Տեղեկագիտության և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտում: 2001 թվականից եղել է գիտքարտուղար: 2002 թվականից դասավանդել է ՀՊՃՀ-ում, 2002 թվականին եղել է մաթեմատիկական կիբեռնետիկա և տեղեկագիտություն մասնագիտության գիտական խորհրդի քարտուղար: 2003 թվականից դասավանդել Է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կոմպյուտերային համակարգեր և ինֆորմատիկա, Կիրառական մաթեմատիկա ֆակուլտետներում: 2004 թվականից դասավանդել Է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության մագիստրատուրայում: 2011 թվականին ընտրվել Է Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի «Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի վարիչ:

Աշխատանքները վերաբերում են տեղեկատվության տեսությանը և ծածկագրաբանությանը, մասնավորապես բազմամետրային և փոփոխվող ընդհատուն կապուղիների տեղեկատվական տեսության հետազոտություններին: Հեղինակ է տեղեկատվության, հավանականության տեսությունների և կիրառական վիճակագրության դասագրքերի, մասնագիտական բնագավառների, ուղղությունները՝ ինֆորմացիայի տեսություն, ինֆորմացիայի պաշտպանություն, գաղտնագրություն, թաքնագրություն, հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն: Գիտական և ուսումնամեթոդական հրապարակումների հեղինակ է, այդ թվում Ինֆորմացիայի տեսության, Հավանականության տեսության և կիրառական վիճակագրության հայերեն լեզվով դասագրքերի: Մասնակցել է մեծ թվով գիտաժողովների: Երկու պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների ղեկավար է:

Անդամակցություն

  • Հայկական մաթեմատիկական միության անդամ (1991):
  • Ամերիկայի մաթեմատիկակական ընկերության անդամ (2003):
  • «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի անդամ (2003, 2005, 2007, 2009, 2011):
  • ACM Multimedia and Security Workshop, միջազգային գիտաժողովի ծրագրային կոմիտեի անդամ (2006):
  • «Ինֆորմացիայի տեսության կիրառություններ, կոդավորում և անվտանգություն» միջազգային գիտաժողովի ծրագրային կոմիտեի անդամ (2010):
  • Computer algebra in scientific computing միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի անդամ (2010):

Երկեր

  • Ինֆորմացիայի տեսություն: Ուսումնաօժանդակ ձեռնարկ: Երևան, Երևանի համալսարանի հրատարարակչություն, 1987 (համահեղինակ):
  • Ինֆորմացիայի տեսության հիմունքներ: Ուսումնական ձեռնարկ, Երևան, Ճարտարագետ, 2008:

Ծանոթագրություններ

  1. Մարիամ Եվգենիի Հարությունյան, կենսագրական տվյալներ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. Հարությունյան Եվգենի Արմենակի, Հարությունյան Մարիամ Եվգենիի (1987)։ Ինֆորմացիայի տեսություն: Ուսումնաօժանդակ ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ 
  4. Հարությունյան Մ Ե (2008)։ Ինֆորմացիայի տեսության հիմունքներ: Ուսումնական ձեռնարկ։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ Երևան: Ճարտարագետ։ ISBN 9789939551449 
The contents of this page are sourced from Wikipedia article on 06 Jan 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.