M. E. Asatryan

The basics

Quick Facts

A.K.A.Manvel Egori
A.K.A.Manvel Egori
PlacesRussia Armenia
wasLinguist Armenologist
Work fieldLiterature Social science
Gender
Male
Birth26 April 1926, Aragats, Armenia
Death25 January 2000Yerevan, Armenia (aged 73 years)
Star signTaurus
The details

Biography

Մանվել Եգորի Ասատրյան (26 ապրիլի, 1926, Արագած - 25 հունվարի, 2000, Երևան), հայ լեզվաբան, հայերենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1973)։

Կենսագրություն

Մանվել Ասատրյանը ծնվել է 1926 թ. ապրիլի 26-ին Էջմիածնի շրջանի Արագած գյուղում։ 1939 թ. ավարտել է ծննդավայրի յոթնամյա դպրոցը, 1942 թ.` Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը, 1951 թ.` ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1942-1944 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ, 1954 թվականից՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում որպես դասախոս, դասավանդել է հայոց լեզվի ձևաբանություն և բարբառագիտություն։

1954 թ. Մանվել Ասատրյանը պաշտպանել է թեկնածուական, 1970 թ.՝ դոկտորական ատենախոսություն։ 1973 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1990-1995 թվականներին եղել է ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ։

Մ. Ասատրյանը վախճանվել է 2000 թվականի հունվարի 25-ին Երևանում։

Մանվել Ասատրյանի որդին է ֆիզիկոս-տեսաբան Հրաչյա Ասատրյանը։

Երկեր

  • Խոսքի կուլտուրայի մասին, Երևան, 1958,
  • Ժամանակակից հայերենի ձևաբանության հարցեր, 3 հատորով, Երևան, 1970-77,
  • Բայի սեռերը ժամանակակից հայերենում, Երևան, 1959,
  • Ուրմիայի (Խոյի) բարբառը, Երևան, 1968,
  • Լոռու խոսվածքը, Երևան, 1968,
  • Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 1983,
  • Ժամանակակից հայոց լեզու. շարահյուսություն. պարզ նախադասություն, բուհական դասագիրք, Երևան, 1987։

Աղբյուրներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 26 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.