Լուսինե Սարգսյան (հոկտեմբերի 10, 1973, Երևան), հայ կինոռեժիսոր։
Կենսագրություն
Լուսինե Սարգսյանը ծնվել է 1973 թվականին, ՀՀ Երևան քաղաքում։
- 1998 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոռեժիսուրայի բաժինը։
- 2002-2012 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և մի շարք մասնավոր ֆիլմարտադրող ընկերություններում /«DS studio», «RK films», «Parallels film production», «ARMNA llc» ,«HK productions», «Sharm Pictures», «Team production», «Հ1 TV», «Հայաստանի Ազգային կինոկենտրոն», «Araprod» France, «Aremak» company, «Illusion production»/ որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր՝ ավելի քան 15 լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերում («Մոսկվիչ, իմ սեր», «Չնչիկ», «Եթե բոլորը», «Տխուր փողոցի լուսաբացը», «Խճճված զուգահեռներ», «Արահետ», «Նա և նե», «Փեսացուն կրկեսից», «Պահանջվում է միլիոնատեր», «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Երևանյան ռեգթայմ», «Ծանոթ և անծանոթ սեր», «Պարացելսի վարդը», «Լախտի», «Յարխուշտա», «Գժուկ» մանկական կինոհանդես և այլն)։
- 2006-2012 թվականներին համագործակցել է գովազդային, մեդիա դաշտում առաջատար ընկերությունների հետ / «Paradise» llc, «Sharm Holding», «Hieroglyph studio», «Eskiz» studio, «Pan-Armenian Geographical Association», «Շողակաթ »TV,« Շանթ »TV, «Միր» TV, «Chanal 2», «Avangard» club/ որպես կոորդինատոր կազմակերպել է տարատեսակ նախագծեր / վավերագրական ֆիլմեր, հեռուստահաղորդումներ, տեսահոլովակներ, գովազդային հոլովակներ, համերգային միջոցառումներ.../
- 2010 թվականին համագործակցում է «Illusion production» ի հետ՝ որպես ռեժիսոր։
- 2011–2014 թվականներին եղել է «Ոսկե ծիրան» Միջազգային կինոփառատոնի Կորիզ անվանակարգի նախընտրական ժյուրիի կազմի անդամ։
- 2015 թվականին եղել է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի անդամ։
Ֆիլմագրություն
- 2011 թվականին նկարահանել է «Ծաղկապար» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը։/դեբյուտ/
- 2014 թվականին նկարահանել է «Շքամուտք» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, բաղկացած հինգ նովելներից։ Ֆիլմը մասնակցել է միջազգային կինոփառատոնների։
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում ընդգրկվել է հայկական համայնապատկեր անվանակարգում և ստացել է միջազգային Էկումենիկ ժյուրիի գլխավոր մրցանակ։
- 2014 թվականին սկսել է «Թափանցիկ Տանիքներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Ավարտը -2016:
Ծանոթագրություններ