Luke Aram Baghdasaryan

The basics

Quick Facts

PlacesSwitzerland
isMusician Conductor Pianist
Work fieldMusic
Gender
Male
Instruments:Piano
Birth1967, Geneva, Canton of Geneva, Switzerland
Age58 years
Education
Conservatoire de Musique de GenèveGenève-Cité, Geneva, Switzerland
The details

Biography

Լյուք Արամ Բաղդասարյան (1967, Ժնև, Շվեյցարիա), հայազգի երաժիշտ, դաշնակահար, դիրիժոր։

Կենսագրություն

Լյուք Բաղդասարյանը ծնվել է 1967 թվականին, Ժնև քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Ժնևի կոնսերվատորիայի դաշնամուրի, իսկ 1991 թվականին՝ դիրիժորության բաժինները, կատարելագործվել Վիեննայում, Ֆլորենցիայում, Միլանում։ 1987 թվականից մասնակցել է մի շարք մրցույթների, դարձել է դափնեկիր։ Նվագել դաշնամուրային եռյակում, կամերային նվագախմբում և այլ անսամբլներում։

Լյուք Բաղդասարյանը համերգներով շրջագայել է Եվրոպայի երկրներում, Կանադայում, Արգենտինայում։ Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից նշանավոր երաժիշտներ ելույթ են ունեցել նրա նվագախմբի հետ։ Որպես դիրիժոր 1996 թվականին 2 անգամ հանդես է եղել է Երևանում (երկացանկում՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 4-րդ սիմֆոնիան, դաշնամուրի 2-րդ կոնցերտը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի նախերգանքը, Մաքս Բրուխի ջութակի կոնցերտը, Ռոբերտ Շումանի 1-ին սիմֆոնիան, Վարդան Աճեմյանի «Տոնական նախերգանքը»)։ 2002 և 2012 թվականներին ելույթ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Արժանացել է Գրեհեմի (2002), Վիեննայի (2005) դիրիժորների մրցույթների դափնեկրի կոչմանը։ Եղել է Շվեյցարիայի խմբավարների միջազգային մրցույթի հաղթող։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 26 Feb 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.