Ludwig Bazil

The basics

Quick Facts

A.K.A.Ludwig Basil
A.K.A.Ludwig Basil
PlacesGermany Iran
wasMusician Composer Choir director Violinist
Work fieldMusic Religion
Gender
Male
Birth1931, Hamadan, Central District, Hamadan County, Iran
Death1990Munich, Upper Bavaria, Bavaria, Germany (aged 59 years)
Family
Children:Vazrik Bazil
The details

Biography

Լյուդվիգ Բազիլ (Լյուդվիգ Գասպարի Բարսեղյան, 1931 կամ ապրիլի 15, 1931(1931-04-15), Համադան, Իրան - 1990 կամ օգոստոսի 17, 1990(1990-08-17), Մյունխեն, Բավարիա), հայ խմբավար, ջութակահար, կոմպոզիտոր։

Գրող, ճառագիր, հրապարակախոս Վազրիկ Բազիլի հայրը։

Կենսագրություն

Լյուդվիգ Բազիլը (Բարսեղյանը) սերում է ազնվական և հոգևորական տոհմից, որն Իրանում հաստատվել է XVII դարի սկզբի հայերի բռնագաղթի ժամանակ։ Ծնվել է Համադանում, կրթություն ստացել է Թեհրանում՝ ավարտելով Թեհրանի պետական երաժշտանոցը։ Բարձրագույն կրթությունը կատարելագործելու նպատակով մեկնել է Հռոմ, 1954 թվականին ավարտել Հռոմի «Սանտա Չեչիլիա» կոնսերվատորիայի ջութակի և 1956 թվականին՝ կամերային երաժշտության բաժինները, հաճախել կոմպոզիցիայի դասընթացների։ 1959–1961 թվականներին՝ Թեհրանի «Արարատ» միության երգչախմբի, ապա՝ «Հայ երգ» հաստատության հիմնադիրներից, 1961–1965 թվականներին՝ երգչախմբի ղեկավար։

1965 թվականից ապրել է Մյունխենում։

Գրել է երգեր և խմբերգեր (Դանիել Վարուժանի, Գրիգոր Նարեկացու, Սիամանթոյի խոսքերով), լարային կվարտետներ («Անիի լքված եկեղեցիները», «Վարդավառին»), պիեսներ՝ ֆլեյտայի, լարային նվագախմբի, երկեր՝ ջութակի, թավջութակի, երաժշտական պատկեր (Սիամանթոյի «Աղոթքի» խոսքերով)՝ մեներգչուհու, կանանց երգչախմբի և նվագախմբի համար։

Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի համար գրած երաժշտության մեջ յուրովի է օգտագործել հայ ժողովրդական և միջնադարյան հոգևոր երաժշտության ելևէջները ու ռիթմական հատկանիշները։

Մշակել է ժողովրդական և աշուղական երգեր։ Ստեղծագործությունները տպագրվել են Իտալիայում («Արդի հայ երաժշտություն» մատենաշարով) և Թեհրանում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Իրանահայ կոմպոզիտորական արվեստ. Լյուդվիգ Բազիլ (1931-1990)։ Շուշան Այվազյան։
  • Բրուտյան Ց., Իրանահայ երաժշտական մշակույթը, Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու։ Արվեստագիտություն 2, Երևան, 1975, էջ 43։
  • «Րաֆֆի» օրացույց, Թեհրան, 2012 («Րաֆֆի» օրացույցը տպագրվում է շուրջ 75 տարի և իր էջերում գիտալուսավորչական նպատակով զետեղում է պարսկահայ տարբեր արվեստագետների կյանքին ու գործունեությանը նվիրված ամփոփ հոդվածներ)։
  • Այվազյան Շ., Հայ երաժիշտների դերը Իրանի երաժշտական մշակույթի ձևավորման գործում, Երաժշտական Հայաստան, 1 (48), 2015, էջ 70։

Աղբյուրներ

  • Հայկական համառոտ հանրագիտարան։ Ա-Դաջում։ Վիկտոր Ամազասպովիչ Համբարձումյան։ Հայկական հանրագրատարանի գլխավոր խմբագրություն, 1990 - 766 էջ։
  • Սփյուռքահայ գրականություն։ Տարեգիրք Տ։ Խորհրդ. գրող, 1989 - 383 էջ։
The contents of this page are sourced from Wikipedia article on 01 Nov 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.