Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Canadian-Armenian multidisciplinary artist | |
Places | Canada | |
is | Artist Painter Sculptor Designer Graphic designer Actor Musician | |
Work field | Arts Creativity Film, TV, Stage & Radio Music | |
Gender |
| |
Birth | 1 January 1967, Beirut, Lebanon | |
Age | 58 years | |
Star sign | Capricorn |
Biography
Լուսնակ (Լուսնակ Աբդալյան, հունվարի 1, 1967(1967-01-01), Բեյրութ, Լիբանան), կանադահայ արվեստագետ:
Կենսագրություն
Լուսնակը ծնվել է 1967 թվականին, Բեյրութում՝ Համբարձում Աբդալյանի և Անի Տեր-Ստեփանյանի ընտանիքում: Տասնմեկ տարեկանում Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով հայտնվել է Լոնդոնում, ապա Փարիզում, այնուհետև ծնողների հետ հաստատվել է Մոնրեալում: 17 տարեկանում եղել է Մոնրեալ ամենամսյա պարբերականի գեղարվեստական խմբագրի օգնական, որը եղել է գրաֆիկական դիզայնում նրա գործունեության սկիզբը: Սովորել է Մոնրեալի քվեբեքյան համալսարանի տեսողական արվեստի դասընթացներում (UQAM) քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մոտ:
Լուսնակն ունեցել է բազմաթիվ միջազգային ցուցադրություններ: Մասնակցել է ֆրանս-կանադացի քանդակագործ Արման Վայանքուրի բազմաթիվ ստեղծագործական ծրագրերին, Փարիզում համատեղ ֆոտոցուցադրություն է ունեցել Ատոմ Էգոյանի հետ:
Որպես երգահան-երգչուհի՝ Լուսնակի գործերն ազդված են հայ ավանդական երգից ու սեփական արմատների նկատմամբ սիրուց: Նրա առաջին՝ «Լուսնակ» ալբոմը լույս է տեսել 2003 թվականին:
Լուսնակն ունեցել է բազմաթիվ ներկայացումներ Lion d’Or, Outremont Theatre, Quat’Sous սրահներում, Ֆրոնթենաք մշակույթի կենտրոնում, Place des Arts-ի Cinquième Salle սրահում՝ հանդես գալով թե՛ որպես արտիստ, թե՛ որպես բեմադրող ռեժիսոր:
1990-ականների վերջերին Լուսնակն իրականացրել է «Խոսենք ցեղասպանությունից» ծրագիրը. ապրիլ ամսին անցկացվող այս բազմաժանր իրադարձությունը (երաժշտություն, պար, պոեզիա, թատրոն և այլն) նպատակ ունի հասարակությանն իրազեկել ցեղասպանության վերաբերյալ և կրթել նրան արվեստի զգայնության շնորհիվ:
Լուսնակը հայտնի է կոմիտասյան նկարների շարքով: Շարքի նկարներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
2019 թականին Երևանի Նուռ ցուցասրահում կայացել է Լուսնակի «Սրտիս Դարման» խորագրով մուլտիդիսցիպլին ցուցահանդեսը (գծանկար, քանդակ, թվային լուսանկար և գիֆ-արտ):
Ֆիլմեր
- Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում Լուսնակը մարմնավորել է Արշիլ Գորկու մորը՝ Շուշանին: Ֆիլմն արժանացել է Կանադայի կինո և հեռուստաակադեմիայի 5 Genie մրցանակի, իսկ Լուսնակը հայտնվել է Կաննի կարմիր գորգի վրա՝ Շառլ Ազնավուրի, Քրիստոֆեր Պլամմերի, Մարի Ժոզե Քրոզի, Դեյվիդ Ալփեյի և ֆիլմի պրոդյուսեր Ռոբեր Լանթոսի կողքին:
- «Իմ որդին պիտի հայ լինի»
Ծանոթագրություններ
- ↑ «Lousnak A Full Spectrum Of Expressions»։ www.magzter.com։ Վերցված է 2019-07-07
- ↑ «Lousnak commemorates the 100th anniversary of the Armenian Genocide | Watch News Videos Online»։ Global News (անգլերեն)։ Վերցված է 2019-07-07
- ↑ «Remembering the Armenian Genocide with Lousnak»։ Breakfast Television Montreal (en-CA)։ Վերցված է 2019-07-07
- ↑ Նվիրատվություն
- ↑ Ցուցահանդես «Սրտիս դարման» Exhibition Mend My Heart
- ↑ Սերը` հակագազով, կամ Լուսնակի աշխատանքները «Նուռ» ցուցասրահում