Liparit Sadoyan

Հայ ճարտարապետ
The basics

Quick Facts

IntroՀայ ճարտարապետ
wasArchitect
Work fieldEngineering
Gender
Male
Birth6 November 1917, Yerevan
Death22 July 1992Yerevan (aged 74 years)
The details

Biography

Լիպարիտ Արտեմի Սադոյան (1917, նոյեմբերի 6, Երևան - 1992, հուլիսի 22, Երևան), ճարտարապետ, ճարտարագետ-շինարար։

Ալեքսանդրա Երեմյանի ամուսինը։

Կենսագրություն

1942 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958-1992 թթ. աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1958-1970 թթ՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։ Կազմել է Զվարթնոց տաճարի կոնսերվացման և բարեկարգման նախագծերը (1986-1992)։

Սադոյանի նախագծերով և համահեղինակությամբ Երևանում կառուցվել են՝

  • Հայֆիլմ կինոստուդիայի բնակելի տները (1950-ական թթ.)
  • ՀՀ արդարադատության նախարարության բնակելի տները
  • Մեքենաշինական տեխնիկումի բազմահարկ հանրակացարանը (1952)
  • ՀՀ ԳԱԱ Մանրէաբանության ինստիտուտը (1961)
  • Բուսաբանության ինստիտուտի հերբարիումը
  • «Անահիտ» հանգստյան տունը (1975)
  • Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Քանաքեռում (1978)
  • Հաստոցաշինական տեխնիկումը
  • Ավետիք Իսահակյանի հուշարձանը (1965)
  • Էրեբունիի 2750-ամյակի առթիվ Ստեփան Շահումյանի հրապարակի մերձակա պուրակի վերակառուցումն ու բարեկարգումը՝ նույնքան շատրվաններով (1968)
  • Հովհաննես Թումանյանի հուշարձանը Դսեղ գյուղում (1969, քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)
  • Վահագնի գյուղում Հայրենական պատերազմում (1941-1945) զոհվածներին նվիրված «Վահագն» հուշարձանը (1973, քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան)

    Պատկերասրահ

    Ծանոթագրություններ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.