Liparit Margaryan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1919, Arzakan, Kotayk Province, Armenia
Age106 years
Politics:Communist Party Of The Soviet Union
Awards
Medal "For Battle Merit" 
Medal "For Distinguished Labour" 
The details

Biography

Լիպարիտ Բադալի Մարգարյան (1919, Արզական, Նոր Բայազետի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1941):

Կենսագրություն

Լիպարիտ Մարգարյանը ծնվել է 1919 թվականին, Հրազդանի շրջանի Արզական գյուղում։ 1938 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը։ 1938 թվականի օգոստոսից մինչև 1939 թվականի նոյեմբերի 26-ը աշխատել է Ապարանի շրջանի Չամրլու գյուղի ոչ լրիվ միջնակարգ դպրոցում։ Դասավանդել է պատմություն, աշխարհագրություն և բնագիտություն։

Ռազմական ուղի

1939 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է 64-րդ հրաձգային, ապա՝ հակաօդային պաշտպանության զենիթային գնդում, որպես հրանոթի հաշվարկի հրամանատար։ Ավագ սերժանտ Մարգարյանը պատերազմի առաջին օրերից Հարավ- Արևմտյան ռազմաճակատում 16-րդ հակաօդային գնդում եղել է դասակի հրամանատար։ 1941 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Դնեպրի ափերին, Զապորոժիե, Սինելնիկովո քաղաքների պաշտպանության մարտերում, աչքի է ընկել խիզախությամբ, որի համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Ռազմի դաշտում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մասնակցել է Սինելնիկովո քաղաքի պաշտպանության մարտերին, 1941 թվականի սեպտեմբերի 2-ին ոչնչացրել է թշնամու ինքնաթիռներից։ Մարգարյանը թշնամու դեմ կռվել է Բելոռուսիայում, Ուկրաինայում, Դոնի ափերին, Սալսկի տափաստաններում, Հյուսիսային Կովկասում։ Աչքի է ընկել հատկապես 1942 թվականի օգոստոս ամսին Արմավիր քաղաքի մատույցներում ծավալված մարտերում։ 1942 թվականի սեպտեմբերի 10-ին հերթական մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ Գրոզնի քաղաքի մատույցներում վիրավորվել է թշնամու ինքնաթիռից նետված արկի բեկորից։ Ապաքինվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել [Ռոստովի, Խարկովի, Կիևի, Լվովի և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։ Հարավ-Արևմտյան, 1-ին Բելոռուսական, 1-ին և 2-րդ Ուկրաինական ռազմաճակատներում մասնակցել է Լեհաստանի, Չեխոսլովակիայի ազատագրման մարտերին։ Կրակով քաղաքի ազատագրման համար 1945 թվականին պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» երկրորդ մեդալով։ Մարգարյանը մարտական ուղին ավարտել է Բեռլինում։

Հետպատերազմյան տարիներ

Հետպատերազմյան տարիներին աշխատել է Ապարանի շրջանային ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ, միաժամանակ դասավանդել է աշխարհագրություն։ Պատասխանատու աշխատանքներ է վարել կուսակցական խորհրդային ապարատներում։ Պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով, իսկ 1967 թվականին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով։

Պարգևներ

  • «Մարտական ծառայությունների համար» կրկնակի մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 11 Aug 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.