Levon Tavadyan

The basics

Quick Facts

PlacesArmenia
isScientist Physicist Chemist Physical chemist
Work fieldScience
Gender
Male
Birth9 June 1951, Yerevan, Armenia
Age73 years
The details

Biography

Լևոն Աղասու Թավադյան (հունիսի 9, 1951, Երևան), հայ ֆիզիկա-քիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր (1988), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2014): ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014):

Կենսագրություն

Լևոն Թավադյանը ծնվել է Երևանում: 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1985 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, եղել է լաբորատորիայի վարիչ, 2011 թվականից՝ նույն ինստիտուտի բաժնի վարիչ, 2006 թվականից ինստիտուտի տնօրեն: 2011 թվականից ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ է, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:

Պարգևներ

  • ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալ, 2011
  • ՌԳԱ և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կողմից «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշան, 012
  • ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ, 2013
  • Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի հոբելյանական մեդալ, 2013
  • ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, 2014

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.