Լևոն Սուրենի Քոչարյան (նաև՝ Լեոն Քոչարյան, հունվարի 22, 1930, Թբիլիսի, Վրաստան - սեպտեմբերի 14, 1970, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հայ կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ, էստրադային արտիստ և ասմունքող Սուրեն Քոչարյանի որդին։
Կենսագրություն
Լևոն Քոչարյանը ծնվել է 1930 թվականին Թբիլիսի քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Գորկու անվան կինոստուդիայում աշխատել է որպես ռեժիսորի օգնական, իսկ 1957 թվականից ռեժիսոր՝ Մոսֆիլմ ստուդիայում։ Նրա մոտ ընկերներից են եղել Վլադիմիր Վիսոցկին, Անդրեյ Տարկովսկին, Վասիլի Շուկշինը և Էդմոնդ Քյոսայանը:
Մահացել է 1970 թվականի սեպտեմբերի 14-ին Մոսկվայում։ Թաղվել է սեպտեմբերի 16-ին Մոսկվայի Վվեդենսկի գերեզմանոցի 9-րդ հատվածում։
Ֆիլմագրություն
Ռեժիսոր
Տարեթիվ | Ֆիլմ |
---|
1968 | Հազարից մեկ շանս |
1966 | Անորսալի վրիժառուները |
Սցենարիստ
Տարեթիվ | Ֆիլմ |
---|
1968 | Հազարից մեկ շանս |
Դերերը կինոյում
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|
1977 | Երկունք | Համբարձումյան |
1970 | Ռուսական կայսրության թագը | դրվագ |