Levon Javakhyan

Armenian prose writer
The basics

Quick Facts

IntroArmenian prose writer
PlacesRussia Armenia
isWriter Prosaist
Work fieldLiterature
Gender
Male
Birth19 June 1950, Alaverdi, Armenia
Age74 years
Star signGemini
The details

Biography

Լևոն Ջավախյան (հունիսի 19, 1950(1950-06-19), Ալավերդի, Ալավերդու շրջան), հայ արձակագիր, նկարիչ-քանդակագործ Ռաֆայել Ջավախյանի եղբայրը։ Գրում է պատմվածքներ, վիպակներ, էսսեներ, 6 գրքերի հեղինակ է։

Կենսագրություն

Ծնվել է Ալավերդի քաղաքում, ծնողները եղել են Շնող գյուղից: Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: Աշխատել է Ալավերդու թիվ 2 դպրոցում որպես պատմության ուսուցիչ, 1976֊ին տեղափոխվել է Երևան աշխատել Լենինյան շրջանի շրջսովետում, ապա՝ ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործազուրկ մնալով, սկսել է արծաթե զարդերի առևտուր անել Երևանի վերնիսաժում, որն արտացոլումն է ստացել իր մի շարք պատմվածքներում, մասնավորապես՝ «Վերնիսաժ» ժողովածուում։ Գրական նորամուտը եղել է 1980 «Գարուն» ամսագրում «Շնող» ակնարկով։ Պատմվածքները լույս են տեղել «Գրական թերթ», «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Ինքնագիր» պարբերականներում։ Ջավախյանի պատմվածքներից շատերում միահյուսվում են պատումն ու փորձագրությունը:

Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը գրում է.

Էսսեներում Ջավախյանի ընդդիմությունը տարերային ընդվզում է իշխանապետության հանդեպ և այս իմաստով երևույթների նրա գնահատությունը մեխանիկորեն հակադարձվում է ժխտմամբ։ Այստեղ որոշակի ընդգծում ունի նաև գրական մեթոդը՝ պոստմոդեռնիզմը, որը Ջավախյանի պարագայում, անխնայորեն հերքում է այն ամենը, ինչը ստեղծել է մոդեռնի ավանգարդը:


Պարգևներ

2019 թվին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին գրականության ոլորտում «Ծնկան ծերին» գրքի համար։ 2017 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։ 1915 թվականին Անդին ամսագրի կողմից արժանացել է լավագույն արձակ անվանակարգով մրցանակի 1913, 1914 թվականներին տպագրված պատմվածքների համար։ 2010 թվականին «Քիրվա» պատմվածքի համար ստացել է խաղաղություն և հանդուրժողականության տարածելու համար մրցանակ Ադրբեջանի «հանդուրժողական կենտրոն»֊ի կողմից։

Անձնական կյանք

1976 թվին ամուսնացել է Կարինե Բադալյանի հետ, նա ծնվել է 1949 թվին Երևանում, մանկավարժ է։ Ունեն երկու զավակ՝ որդին՝ Վահագն Ջավախյանը ծնվել է 1979 թվին, թեթև աթլիտիկայի Հայաստանի բազմակի չեմպիոն է, 100 մետր վազքում Բալկանյան երկրներիի բրոնզե մեդալակիր, ամուսնացած է ունի երկու զավակ։ Դուստրը Աննա Ջավախյանը ծնվել է 1981 թվին, մանկավաժ է, Երևանի ավագանու անդամ է, ամուսնացած է, ունի երկու զավակ։

Հրատարակված գրքերը

  • Ամենաանկեղծ մարդը, 1990, Երևան
  • Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը, 1999, Երևան
  • Հիսունհինգ, 2005, Երևան
  • Արծաթագիր, 2010, Երևան
  • Վերնիսաժ, 2015, Երևան
  • Ծնկան ծերին, 2018, Երևան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 26 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.