Levon Hovhannisyan

Armenian geologist
The basics

Quick Facts

IntroArmenian geologist
PlacesArmenia Russia
isGeologist
Work fieldScience
Gender
Male
Birth29 August 1937, Talin
Age87 years
Family
Siblings:Henrik Hovhannisyan
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տես՝ Լևոն Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Լևոն Վահանի Հովհաննիսյան (1937, օգոստոսի 29 , Թալին), հայ երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1997)։ ՌԴ վաստակավոր երկրաբան (1998)

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի եղբայրն է։

Կենսագրություն

1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1970-1986 թվականներին Յակուտիայում ղեկավարել է երկրաբանական հետախուզական աշխատանքներ, 1986-2000 թվականներին` ՌԴ բնական պաշարների նախարարության բաժնի, ապա` վարչության պետ, 2001 թվականից՝ Մոսկվայի հանքային հումքի և ընդերքի օգտագործման տնտեսագիտական ինստիտուտի բաժնի վարիչ, միաժամանակ՝ Դուբնայի «Բնություն, հասարակություն, մարդ» համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են հանքագոյացման, հանքավայրերի կանխատեսման և օգտագործման հանածոների որոնման հարցերին։

Անդամակցություն

  • Հանքային պաշարների միջազգային ԳԱ անդամ (1994):
  • ՌԴ բնական պաշարների ԳԱ անդամ (1997):
  • ՌԴ լեռնային պաշարների ԳԱ անդամ (2000):

Երկեր

  • Минерагенические и методические основы, М., 1994.
  • Исторические вехи и современные проблемы геологической службы России, М., 2003.

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
The contents of this page are sourced from Wikipedia article on 08 Aug 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.