Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | armenischer Schriftsteller und Arzt | ||
Places | Armenia | ||
was | Physician Poet | ||
Work field | Healthcare Literature | ||
Gender |
| ||
Birth | 15 September 1875, Qasapet | ||
Death | 24 March 1918Baku (aged 42 years) | ||
Politics: | Armenian Revolutionary Federation Socialist Revolutionary Party | ||
Family |
|
Biography
Անվան այլ կիրառումների համար տես՝ Լևոն Աթաբեկյան (այլ կիրառումներ)
Լևոն Նիկողայոսի Աթաբեկյան (1877, սեպտեմբերի 3(15), Շուշի - 1918, մարտի 24, Բաքու), հայ բանաստեղծ, բժիշկ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
Ծնվել է Շուշիում, սերում է Արցախի Ջրաբերդի շրջանի՝ Կուսապատ գյուղում բնակվող մելիքական տոհմից։ Կրթությունն ստացել է ծննդավայրի ռեալական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Գերմանիայում՝ հետևելով սոցիալական գիտությունների, Շվեյցարիայում՝ բժշկության։ Բժշկական կրթությունն ստացել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի և Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի համալսարաններում։ 1903 թվականից բժշկական և հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել Բաքվում, Թիֆլիսում, Երևանում, Գանձակում, Շուշիում և այլուր։ Բաքվում նրա ջանքերով հիմնադրվել է թոքախտավորների առաջին հիվանդանոցը։
Հասարակական գործունեություն
Սկզբում եղել է ՀՅԴ անդամ և դրա երիտասարդական-ձախակողմյան թևի պարագլուխը։ Հետո ընդունվել է սոցիալիստ-հեղափոխականների (էսէռների) շարքերը, գլխավորել հայ էսէռների կազմակերպությունը։ Դառնալով էսէռ, այնուհանդերձ պահպանել է ընկերական կապերը նախկին կուսակիցների հետ։ 1909-1912 թթ. ընդհատակյա կուսակցական գործունեության համար ցարական ժանդարմերիան ձերբակալել է նրան։ Արգելափակվել է Դոնի Ռոստովի, Գանձակի, Նովոչերկասկի և Սանկտ Պետերբուրգի բանտերում։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ, սակայն ժխտական վերաբերմունք ունենալով այդ մարմինների նկատմամբ, չի մասնակցել դրանց աշխատանքներին։
1917 թվականի դեկտեմբերին եղել է Հայոց Ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղի փոխնախագահը, այնուհետև՝ շարքային անդամը։
1918 թվականի մարտին որպես Հայոց Ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղի անդամ մտել է Հաշտարար պատգամավորական խմբի (Աթաբեկյան, ռուս Դենեժկին, թաթար Աղաև) մեջ, որը նպատակ է ունեցել դադարեցնել Բաքվում և համայն Ադրբեջանում ծայր առած ազգամիջյան արյունահեղությունը։ Խմբով շրջել են Բաքվի փողոցներով և հակամարտող կողմերին հորդորել խաղաղությունը վերականգնել։
Երեք ընկերներով զոհվել են 1918 թվականի մարտի 24-ին Բաքվում, հայկական ջարդերի ժամանակ՝ սպիտակ դրոշը ձեռքին հաշտարար բանախոսի առաքելություն կատարելիս՝ 43 տարեկանում։
Գրական գործունեություն
1900-ական թվականների սկզբներից գրել է խոհական, քաղաքական քառյակներ, բանաստեղծություններ և ժողովրդական մոտիվներով զրույցներ, որոնք լույս են տեսել պարբերական մամուլում («Բանբեր գրականության և արվեստի», «Գեղարվեստ» և այլն)։ 1913 թվականին Բաքվում լույս է ընծայել իր բանաստեղծությունների ժողովածուն։ Նրա լավագույն գործերից է «Ապստամբություն» պոեմը, որը հրատարակվել է մի քանի անգամ և զետեղվել դասագրքերում։ Գործածել է «Արնոլդ» «Էլվենտ», «Էրազմոս», «Լ. Ա.», «Սմբատյան Ս. (Սմբ.)», «Սմբատյան Սմբատ», «Րի.» և «Րիխարդ» ծածկանունները։ Նրա «Ապստամբություն» պոեմը հրատարակվել է մի քանի անգամ, զետեղվել դասագրքերում։ Հայրենակիցների հետ նախընտրել է խոսել Ղարաբաղի բարբառով։
Մեջբերումներ Լևոն Աթաբեկյանից
Ամեն ծրագիր ես դէն կը շպրտեմ, եթէ նա գերեզմաններով միայն պիտի ծածկէ իմ հայրենի երկիրը։ |
Աշխատություններ
- Ղարաբաղը նաւթաշխարհում, «Առողջ կեանք», Բաքու, 1917։
- Բանաստեղծություններ, Երևան, 1970 («Լաց մի ինիլ» բանաստեղծության մեջ, «Մոր նամակը», «Չոբանն ու Կարաբաշը» պատմվածքներում պատկերում է Ղարաբաղի հայության դառը կյանքը, աշխատավոր մարդկանց առաքինությունները)։
Գրականություն
- Բժ. Լեւոն Աթաբէկեան, «Տարազ», Թիֆլիս, 1918 թ., թ. 3-6։
- Աթաբեկյան Լևոն, Բանաստեղծություններ, Երևան, 1970
- Հայկական հարց, հանրագիտարան, Երևան, 1996
- Մելիքյան Ս. Հ., Սոցիալիստ-հեղափոխականները Հայաստանում և Անդրկովկասի հայաշատ քաղաքներում 1900-1920 թվականներին, Երևան, 1997
- Վիրաբյան Արշակ, Գիրք դարերի խորքից, Երևան, 1998
- Գևորգյան Ռիմա, Հայոց կեղծանունների, ծածկանունների բառարան, Երևան, 2001
- Յուշ ամ ատ եա ն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, 1914-1925, Լոս Անճելըս, 2001
- Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանունները, Երևան, 2002
- Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920 թթ., պատասխանատու խմբագիր՝ Ամատունի Վիրաբյան, Երևան, 2003
- Ինտերնետային հոդված «Աթաբեկյան Լևոն Նիկոլայի», 4 փետրվարի 2005 թ.։
- Հայկական Համառոտ Հանրագիտարան, հ.. 1, Երևան, 1990
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1, երևան, 1974
- Ով ով է, Հայեր, Կենսագրական հանրագիտարան, հ. 1, Ե., 2005
Աղբյուրներ
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Ծանոթագրություններ
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 38
- ↑ Լևոն Աթաբեկյան, «Լաց մի ինիլ»