Leonid Spendiarov
Russian geologist and paleontologist (1869–1897)
Intro | Russian geologist and paleontologist (1869–1897) | |
A.K.A. | Leonid Spendiaryan Leonid Afanasyevich Spendiarov Leonid Spendiaroff Spend. | |
A.K.A. | Leonid Spendiaryan Leonid Afanasyevich Spendiarov Leonid Spendiaroff Spend. | |
Places | Russia | |
was | Geologist Scientist Paleontologist | |
Work field | Biology Science | |
Gender |
| |
Birth | 2 May 1869, Kakhovka, Ukraine | |
Death | 17 August 1897Saint Petersburg, Tsardom of Russia (aged 28 years) | |
Star sign | Taurus |
Լեոնիդ Աֆանասիի Սպենդիարյան, իսկական՝ Լեոնիդ Ստեփանոսի Սպենդիարյանց, (մայիսի 15,․1869, Սիմֆերոպոլ — օգոստոսի 17, 1897, Պետերբուրգ), հայ երկրաբան։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի եղբայրը։
1894 թվականին ավարտել է Յուրևի (այժմ՝ Տարտու) համալսարանը։ Գյուղատնտեսական և միներալոգիական գիտությունների թեկնածու։ Հիմնականում զբաղվել է միներալոգիայով, պետրոգրաֆիայով և հնէաբանությամբ։
Ուսումնասիրել է Արագածի և Կոտայքի շրջանների նորագույն հրաբխային ապարները, Ավստրիայի երկրաբանական կառուցվածքը։ Ղրիմում և Կովկասում հավաքել ու մշակել է հնէաբանական հետաքրքիր նյութեր։ Մասնակցել է Միջազգային երկրաբանական կոնգրեսի 6-րդ (1894, Ցյուրիխ) և 7-րդ (1897, Պետերբուրգ) նստաշրջանների աշխատանքներին։
Նրա մահից հետո (1897) սահմանվել է Սպենդիարովի անվան մրցանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 68)։ |