Leila Saribekyan

Armenian singer
The basics

Quick Facts

IntroArmenian singer
PlacesArmenia
isSinger
Work fieldMusic
Gender
Female
Birth16 July 1963, Tbilisi
Age61 years
The details

Biography

Լեյլա Անդրանիկի Սարիբեկյան (Լեիլա, 1963, հուլիսի 16, Թբիլիսի), երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի (2007), Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ պատվո անդամ (2009)։

Կրթություն

1980 թ-ին ավարտել է Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը, 1986 թ-ին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երգ-երաժշտության ֆակուլտետը։

Գործունեությունը

1986 թ-ի օգոստոսին նշանակվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երգ-երաժշտության ֆակուլտետի վոկալիստ։ Նույն թվականին համատեղությամբ նշանակվել է Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի «Վարուժնակ» վոկալ համույթի ղեկավար։ Տարբեր բեմահարթակներից երգել է դեռևս դպրոցական նստարանից։ Պրոֆեսիոնալ երգեցողությամբ զբաղվում է 2000 թ-ից։ 2005 թ-ին հեղինակել է «Միասնության շուրջպար», «Ապարան» երգերը (բառերը՝ Սերգեյ Հարությունյանի)։ 2006 թ-ին թողարկել է լազերային CD-ի և հյուրախաղերով հանդես եկել ԱՄՆ-ում և Լիբանանում։ 2007-2008 թթ-ին եղել է Շանթ հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի ժյուրիի անդամ։ Նույն տեղում վարել է «Ժողովրդական տասնյակ» հաղորդաշարը։

Մրցանակներ

  • 2000 թ-ին մասնակցել է համահայկական լավագույն երգի «Սայաթ-Նովա» անդրանիկ մրցույթին և հայրենասիրական ու լիրիկական ժանրում դարձել դափնեկիր և արժանացել հատուկ մրցանակի։
  • 2001 թ-ին մասնակցել է «Սայաթ-Նովա» երկրորդ մրցույթին և հայրենասիրական երգի ժանրում արժանացել է 1-ին մրցանակի։
  • 2002 թ-ին մասնակցել է «Սայաթ-Նովա» երրորդ մրցույթին և «Հայաստանս» երգի համար արժանացել 3-րդ մրցանակի։
  • 2002 թ-ի օգոստոսին մասնակցել է Կահիրեի երգի միջազգային 8-րդ փառատոնին և 27 երկրների 65 կատարողների մրցույթում «Հայրենի հող» երգի կատարման համար արժանացել է 2-րդ մրցանակի։

Գրականություն

  • Տիգրան Հայազն, Վարդենիս. հանրագիտարան։ Երևան, 2009 թ., էջ 123-124։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.