Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Կոմիտաս Հրանտի Գևորգյան (հոկտեմբերի 9, 1947(1947-10-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, դիրիժոր։
Կենսագրություն
Կոմիտաս Գևորգյանը ծնվել է Երևանում, 1947 թվականի հոկտեմբերի 9-ին։ Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 1969 թվականին նա տեղափոխվել է Լիբանան, որտեղ ապրում էր մոր ընտանիքը։ Անթիլիասի հայկական հոգևոր ճեմարանում դասավանդել է երաժշտություն։
1979 թվականից բնակվում է Փարիզում, որտեղ շարունակել է երաժշտական կրթությունը (դիրիժորություն)։ 1984 թվականին մասնակցել է սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժորների մրցույթին, արժանացել 1-ին մրցանակի և ոսկե մեդալի՝ երկացանկում՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան, Կլոդ Դեբյուսիի «Պարեր տավղի և լարային նվագախմբի համար», Դմիտրի Շոստակովիչի «Նախերգանք ռուսական և ղրղըզական թեմաներով» գործերը)։ Եղել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երգչախմբի ղեկավարը։
1989 թվականին Փարիզում հրատարակել է «Երաժշտական բառարան», որն ընդգրկում է 1500 երաժշտական եզրույթների բացատրություններ՝ դրանց հունարեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, լեհերեն արմատներով։
1985 թվականին եղել է Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտների քննական հանձնաժողովի անդամ։
Կոմիտաս Գևորգյանը հավաքել է Տիրան Ալեքսանյանին, Իվան Ղալամյանին առնչվող նյութեր (բացիկներ, նամակներ, լուսանկարներ, փաստաթղթեր)։
2015 թվականին այցելել է Երևան և Կոմիտասի թանգարան-ինստիտուտին նվիրել է Կոմիտասին վերաբերող մոտ 100 արժեքավոր նյութեր։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- ՄԵԾԸ ԵՒ 17-18 ԴԱՐԵՐՈՒ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՕՓԵՐԱՆ(չաշխատող հղում)