Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | ��այ ֆիզիկոս | |
Places | Armenia | |
Gender |
| |
Birth | 18 March 1931, Sarahart, Armenia | |
Age | 93 years | |
Star sign | Pisces |
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Կոլյա Թորգոմի Ավետյան (մարտի 18, 1931(1931-03-18), Սարահարթ, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ: ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1984):
Կենսագրություն
Ծնվել է 1931 մարտի 18-ին, Սպիտակի շրջանի Սարահարթ գյուղում: 1949 թվականին ավարտել է Սպիտակի թիվ 2 դպրոցը և ընդունվել ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ: 1955 թվական, ավարտելով ԵՊՀ-ն, աշխատանքի է անցել ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում: 1957 թվականին տեղափոխել է նյпւթի կառուցվածքի ամբիոն և զբաղեցրել սկզբում ասիստենտի, այնուհետև ավագ դասախոսի պաշտոն: 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրա, 1984 թվականին պաշտանել է թեկնածուական ատենախոսություն: 1985 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1963 թվականիցից դասավանդում է ԵՊՀ֊ում:
Հեղինակ է շուրջ 60 գիտական հրապարակումների, համահեղինակ «Ատոմային ֆիզիկայի պրակտիկում» (Ե., 1965), «Ատոմային ֆիզիկա (լաբորատոր աշխատանքներ)» (Ե., 2006) ուսումնական ձեռնարկների: 1980-1982 թվականներին Պետրոս Բեզիրգանյանի և նրա ջանքերով հաջողվել է նախագծել, պատրաստել և փորձարկել մի համակարգ, որը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում ձևավորել և մոնիտորի էկրանին ցուցադրել բյուրեղային կառուցվածքի արատները: ԵՊՀ-ն Լենինգրադի «Բուրեվեստնիկ» գիտաարտադրական ձեռնարկության հետ համատեղ պատրաստել և Խորհրդային Միության մի շարք գիտական կենտրոնների է տրամադրել մոտ մեկ տասնյակ այդպիսի համակարգեր: Այդ աշխատանքների համար 1984 թվականին գործընկերների հետ միասին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի:
Ծանոթագրություններ
- ↑ Կենսագրական հանրագիտարան, ԵՊՀ հրատ., 2009, էջ 120: