Kim Yeritsyan

Soviet actor (1930-2010)
The basics

Quick Facts

IntroSoviet actor (1930-2010)
PlacesRussia Armenia
wasActor
Work fieldFilm, TV, Stage & Radio
Gender
Male
Birth22 November 1930, Tbilisi, Georgia
Death26 December 2010Yerevan, Armenia (aged 80 years)
Star signSagittarius
Education
Yerevan State Institute of Fine Arts and Theater
The details

Biography

Կիմ Անդրանիկի Երիցյան (նոյեմբերի 22, 1930(1930-11-22), Թիֆլիս, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2010(2010-12-26), Երևան, Հայաստան), հայ անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2006):

Կենսագրություն

Կիմ Երիցյանը ծնվել է Թբիլիսիում։ 1951 թվականին տեղափոխվել է Երևան։ 1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1955-1973 թվականներին եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան։ 1973-2006 թվականներին եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։

Առավել հայտնի դարձավ «Նվագախմբի տղաները» ֆիլմում կերտած Կիրակոսի դերից հետո։ Երիցյանը յուրօրինակ տպավորիչ գունեղությամբ կերտել է ու մարմնավորել 100-ից ավելի դերեր։

Դերեր թատրոնում

  • Արարատ Բարսեղյանի «Պըլը-Պուղի»

Դերեր ֆիլմերում

  • 1960 - Նվագախմբի տղաները - Կիրակոս
  • 1964 - Շրթներկ N 4 - Արմեն
  • 1969 - Սուտլիկ որսկանը - սուտլիկ
  • 1973 - Քաոս - Մոսիկո
  • 1974 - Մարդն «Օլիմպոսից» - դրվագ
  • 1982 - Պատահար հուլիսին
  • 1984 - Հող և ոսկի - Սերոժ
  • 1980 - Ստանիսլավ Ստրատիևի Ավտոբուս- Ալդոմիրեց
  • 1997 - Հարսնացուն Ջերմուկից
  • 2007 - Վերվարածները ընտանիքում - "Թաթոս պապի"

Ծանոթագրություններ

  
  Թեմատիկ կայքեր
  
  Թեմատիկ կայքեր
The contents of this page are sourced from Wikipedia article on 29 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.