Khosrov Garapachagyan

Armenian journalist, opinion journalist, translator
The basics

Quick Facts

IntroArmenian journalist, opinion journalist, translator
PlacesArmenia
wasJournalist Opinion journalist Translator
Work fieldJournalism
Gender
Male
Birth23 January 1872, Sivas
Death5 May 1951London (aged 79 years)
The details

Biography

Խոսրով Գարապաճագյան Խաչատուրի (1872, հունվարի 23, Սեբաստիա - 1951, մայիսի 5, Լոնդոն), հայ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ:

Կենսագրություն

Կրթությունն ստացել է Սեբաստիայի թարգմանչաց վարժարանում: Ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Սեբաստիայի հայկական դպրոցներում, այնուհետև մեկնել է Կ. Պոլիս: Անգլերենից կատարել է թարգմանություններ: Աշխատակցել է «Ծաղիկ», «Արևելք», «Բյուզանդիոն», «Սուրհանդակ», «Անահիտ», «Արմենիա», «Բանասեր», «Շարժում» և այլ պարբերականների:

1911 թվականին Կ. Պոլսում լույս է ընծայել «Մտքիս խառնարանեն» ժողովածուն, որը պարունակում է արձակ և չափածո երկեր և խստորեն քննադատվել է մամուլում։

Օգտագործել է Ա., Արտավան, Արմեն Արտոնց, Թղթակից, Խ. Ս., Խոսրով, Ա. Խոսրով, Մանկասեր, Ոմն, Ս., Սմբատ, Խ. Սմբատ, Ցավունի, Armene Atdontz ծածկանունները:

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.