Khoja Mirak

Armenian merchant
The basics

Quick Facts

IntroArmenian merchant
PlacesArmenia
wasMerchant
Work fieldBusiness
Gender
Male
Birth1406, Kingdom of Armenia
Death24 March 1486Tabriz, Iran (aged 80 years)
The details

Biography

Խոջա Միրաք (1406, Նախճավան - մարտի 24, 1486, Թավրիզ, Իրան), հայ վաճառական։ Հայտնի է որպես Ակ-Կոյունլուների պետության ղեկավար Ուզուն Հասանի դիվանագետ։

Կենսագրություն

Ծնվել է Նախիջևանի շրջանում։

Ակ-Կոյունլուների պետության ղեկավար Ուզուն Հասանի գահակալության ժամանակահատվածում (1453-1478) ծավալվող Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ II-ը 1453 թվականին գրավում է Կոստանդնուպոլիսը, որից հետո զորքերը ուղարկում է Հայաստանի և հարակից երկրների ուղղությամբ, որոնց տարածքը այդ ժամանակ զբաղեցնում է Ակ-Կոյունլուների պետությունը։ Ուղարկելով Եվրոպան զանազան դիվանագետների, հիմնականում օգտագործելով այդ նպատակի համար հայերի՝ որպես քրիստոնյաների, Ակ-Կոյունլուների պետության ղեկավար Ուզուն Հասանը ուղարկում է նաև Խոջա Միրաքին։ Հայտնի է, որ 1470 նախիջևանցի խոջա Միրաքը Ուզուն Հասանի ուղարկած դիվանագիտական առաքելությամբ հասել է Վենետիկ։ Արդյունքում 1473 թվականի Տերջանի ճակատամարտում Օսմանյան կայսրության զորքերը ջախջախում Ակ-Կոյունլուների պետության բանակին, ավարտելով վերջինիս պատմությունը և գրավելով հյուսիս-արևմտյան Հայաստանը։

80 տարեկան հասակում՝ 1486 թվականի մարտի 24-ին սպանվել է Թավրիզում ոմն տաճիկ Մեհտիի ձեռքով քրիստոնյա լինելու պատճառով։ Ի պատիժ գահակալ Յաղուբը մահապատժի ենթարկեց տաճիկին և բռնագրավեց նրա ունեցվածքը։

Ծանոթագրություններ

  1. Тер-Саркисянц А. История и культура армянского народа с древнейших времен до начала XIX в. М.: Издат РАН, 2008. С. 289
The contents of this page are sourced from Wikipedia article on 14 Apr 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.