Kh. G. Badikyan

��այ լեզվաբան
The basics

Quick Facts

Intro��այ լեզվաբան
A.K.A.Khachʻik Gabrieli
A.K.A.Khachʻik Gabrieli
PlacesArmenia
isLinguist
Work fieldLiterature Social science
Gender
Male
Birth15 March 1932, Sizavet, Armenia
Age92 years
Star signPisces
The details

Biography

Խաչիկ Գաբրիելի Բադիկյան (մարտի 15, 1932(1932-03-15), Սիզավետ, Շիրակի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ լեզավաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1991): ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող (1967-1969):

Կենսագրություն

Ծնվել է 1932 թ. մարտի 15-ին Շիրակի մարզի Աշոցքի Սիզավետ գյուղում։ 1951 թ. ավարտել է Գյումրիի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1955 թվականին ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1957-1962 թվականներին աշխատել է Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի, Արմավիրի մարզի Մարգարա գյուղի և Սովետական ավանի միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ուսմասվար, ապա և դպրոցի տնօրեն։

1962 թվականին ընդունվել է ՀՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի ասպիրանտուրա։ Միաժամանակ դասավանդել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում և Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում։ 1967 թվականին պաշտպանել է գիտական թեզ, ստացել է բանասիրական գիտությունների թենածուի գիտական աստիճան։ 1969-1977 թվականներին աշխատել է որպես ավագ դասախոս ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1973-1976 թվականներին եղել է ֆակուլտետի դեկանի տեղակալ։

1976 թվականին ստացել է դոցենտի կոչում։ 1977-1991 թվականներին կրկին աշխատել է ԳԱ լեզվաբանության ինստիտուտում։ 1999 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ժամանակակից հայերենի դարձվածային միավորներ» թեմայով։ 1991 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

1991 թվականից աշխատել է ԵՊՀ-ում։ 1985-1997 թվականներին համատեղության կարգով դասավանդել է Էջմիածնի Հոգևոր ճեմարանում։ 1998-2006 թվականներին համատեղության կարգով աշխատել է Գավառի պետական համալսարանում։ 2002 թվականին աշխատում է «Հրաչյա Աճառյան» համալսարանում, 2004 թվականից որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1969-2006 թվականներին տարբեր տարիներ մասնակցել է հայագիտական մի քանի միջազգային ու հանրապետական գիտաժողովների. կարդացել է զեկուցումներ, հրատարակել հոդվածներ։ 1999 թվականի հուլիսին զեկուցում է կարդացել Փարիզի Սորբոնի համալսարանում կազմակերպված հայագիտական 6-րդ գիտաժողովում՝ Հայերենի դարձվածների վերաբերյալ։

Հրատարակել է 19 մենագրություն և 150-ից ավելի հոդվածներ ու գրախոսություններ։

Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով և ԳԱ ու ԵՊՀ պատվոգրերով։

Եղել է մոտ 2 տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 ատենախոսություն։

The contents of this page are sourced from Wikipedia article on 25 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.