Karo Khachaturyan

The basics

Quick Facts

PlacesOttoman Empire Russia Armenia
wasPhysicist Chemist Physical chemist
Work fieldScience
Gender
Male
Birth7 January 1909
Death29 March 1993Yerevan, Armenia (aged 84 years)
Star signCapricorn
Politics:Communist Party Of The Soviet Union
Education
MSU Faculty of ChemistryRamenki District, Western Administrative Okrug, Soviet Union(—1935)
Employers
N.G. Kuznetsov Naval AcademySaint Petersburg, Russian Empire, Russia(1939—)
Yerevan State UniversityYerevan, Armenia(1960—)
Awards
Deserved scientist of ArmSSR1967
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուրյան (այլ կիրառումներ)

Կարո Էրանի Խաչատուրյան (հունվարի 7, 1909(1909-01-07) կամ փետրվարի 27 (մարտի 12), 1909, Բասենի գավառակ - մարտի 29, 1993(1993-03-29), Երևան, Հայաստան), հայ ֆիզիկա-քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1958), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։

Կենսագրություն

1935 թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1939 թվականից դասախոսել է Կ. Ե. Վորոշիլովի անվան ռազմածովային ակադեմիայում, 1945 թ.՝ նշանակվել Ա. Ն. Կռիլովի անվան ակադեմիայի թերմոդինամիկայի և այրման տեսության ամբիոնի պետ։ 1960 թվականից Երևանի համալսարանի քիմիայի ֆակուլտետի տեսական քիմիայի ամբիոնի վարիչն է։ 1967-1977 թթ.՝ նույն համալսարանի գիտական գծով պրոռեկտոր։

Գիտական աշխատանքները վերաբերում են հեղուկների ու լուծույթների մակերևութային լարվածության թերմոդինամիկայի և հրթիռային շարժիչներում վառելանյութի այրման ու գազային պրոցեսների տեսության հարցերին։ Բրատիսլավայի (Չեխոսլովակիա) համալսարանի պատվավոր դոկտոր (1970), ԽՍՀՄ ԳԱ բարձր ջերմսատիճանային ջերմաֆիզիկայի խորհրդի անդամ (1974)։

Երկեր

  • Տեսական քիմիա։ (Ընտիր գլուխներ). Ուսումնական ձեռնարկ, Կ. Ե. Խաչատուրյան, ԵՊՀ, Խաչատուրյան Կարո Էրանի, 1909-1993։
  • Տեսական քիմիայի հիմունքներ։ Խաչատուրյան Կարո Էրանի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1974։
  • Տեսական քիմիա։ Խաչատուրյան Կարո Էրանի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1991, 348 էջ։
  • Տեսական քիմիա (ընտիր գլուխներ)։ Խաչատուրյան Կարո Էրանի, Երևան, ԵՊՀ , 1991, 346 էջ։

Ծանոթագրություններ

  
  Թեմատիկ կայքեր
  
  Թեմատիկ կայքեր
Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article on 06 Apr 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.