Karlen Dallakyan

Armenian philosopher
The basics

Quick Facts

IntroArmenian philosopher
PlacesRussia
isPhilosopher
Work fieldPhilosophy
Gender
Male
Birth17 April 1958, Baku, Russian Empire
Age66 years
Star signAries
The details

Biography

Կառլեն Աշոտի Դալլաքյան (ապրիլի 17, 1958(1958-04-17), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա, սոցիալական էկոլոգիայի մասնագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռազմական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն

Ծնվել է 1958 թվականի ապրիլի 17-ին, Բաքվում։ Ավարտել է Ուրալի պետական համալսարանը (1981), ՌԴ գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի դոկտորանտուրան (1999)։ «Հասարակության էկոլոգիայի օբյեկտի և առարկայի հիմնախնդիրը» թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1987 թվականին, իսկ «Կամքի երևույթը «մարդ-բնություն» հարաբերության կառուցվածքում» դոկտորական ատենախոսությունը՝ 1999 թվականին։ Պրոֆեսորի կոչում ստացել է 2003 թվականին։ Վերջին տարիներին զարգացնում է ալտերգլոբալացման և բազմամշակութային էնվայրոնմենտալիզմի ուսմունքը։

Աշխատանքային գործունեություն


1981–1986 – Երևանի բժիշկների վերապատրաստման պետական ինստիտուտ, Փիլիսոփայության ամբիոն, ք. Երևան
1986–1992 – Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան, ք. Երևան
1992–1996 – Թերթ «Վոլգա-Ուրալ», ք. Ուֆա
1996–1999 – ՌԴ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի դոկտորանտուրա, ք. Մոսկվա
1999-2001 – ՌԴ ՆԳՆ Ուֆայի իրավաբանական ինստիտուտ, Սոցիալ-հումանիտար առարկաների ամբիոնի պրոֆեսոր, ք. Ուֆա
1999-2012 – ՌԴ ՆԳՆ Ուֆայի իրավաբանական ինստիտուտ, Իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ք. Ուֆա
2012 – առ այսօր – ՌԴ ՆԳՆ Ուֆայի իրավաբանական ինստիտուտ, Սոցիալ-հումանիտար առարկաների ամբիոնի պրոֆեսոր, ք. Ուֆա

Մասնագիտական գործունեություն

Պրոֆեսոր Կառլեն Դալլաքյանը մեծապես նպաստել է էկոլոգիական փիլիսոփայության զարգացմանը։ Կամքի ուսումնասիրություններում կողմնակից է էկոլոգիական մոտեցմանը՝ դիտարկելով այն (կամքը) որպես ամբողջական սոցիալ-բնական երևույթ, որպես բնության նկատմամբ մարդու վերաբերմունքի օպտիմալացման միջոց։

Հիմնական աշխատանքներ

  • Воля и ее формирование в системе комплексного воспитания личности (1982)
  • Проблема здоровья в системе социоэкологического знания (1992)
  • Аргументация в социальной экологии (1992)
  • Политэкология и проблемы коадаптивной эволюции человечества (1993)
  • Воля как феномен энвайронментального отношения (1998)
  • Роль формирования имиджа страны в эпоху глобализации (2009)
  • Российская модель альтер-глобализации как форма социокультурной динамики (2010)
  • Энвайронментальное знание и экологическая культура в эпоху глобализации (2011)
  • Поликультурный энвайронментализм как современная цивилизационная парадигма (2011)
  • Экологические основания современного права (2012)

Ծանոթագրություններ

  1. ՌԴ ՆԳՆ Ուֆայի իրավաբանական ինստիտուտ
  2. Большая биографическая энциклопедия
  3. Даллакян К.А. Российская модель альтер-глобализации как форма социокультурной динамики. М.: Вестник МГУ. Социология. №4, 2010.
  4. Даллакян К.А. Российская модель альтерглобализации и поликультурный энвайронментализм как цивилизационная парадигма // Вестник УЮИ МВД, Уфа, 2011. №1.
  5. Даллакян К.А. Поликультурный энвайронментализм как современная цивилизационная парадигма . Уфа, БГУ, Вестник БГУ, 2011. № 2.
The contents of this page are sourced from Wikipedia article on 26 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.