Karen Hayryan

Educator
The basics

Quick Facts

IntroEducator
PlacesRussia Armenia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth6 February 1945, Yerevan, Armenia
Age79 years
Star signAquarius
The details

Biography

Կարեն Արամի Հայրյան (փետրվարի 6, 1945(1945-02-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ: Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։

Կենսագրություն

Կարեն Հայրյանը ծնվել է 1945 թվականին, Երևան քաղաքում՝ ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Նադեժդա Կրուպսկայայի անվան թիվ 19 դպրոցում (ներկայիս Ն. Աղբալյան)։ 1962 թվականին ավարտել է դպրոցը, ընդունվել Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան և սովորել օտար լեզուների ֆակուլտետի անգլերենի բաժնում: Ինստիտուտի երկրորդ կուրսից զորակոչվել է բանակ, ծառայությունից հետո շարունակել ուսումը։ 1969 թվականին ավարտել է բուհը՝ ստացել անգլերենի ուսուցչի որակավորում: 1970-1971 թվականներին աշխատել է Աղասի Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ։ 1971 թվականից որպես անգլերենի և օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի դասախոս, աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսության թեզ և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Կարեն Հայրյանը մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվում է գիտական գործունեությամբ: Նա ունի շուրջ 40 գիտական ուսումնասիրություն։

Աշխատանքային գործունեություն

  • 1998-2000 թվականներին աշխատել է ԵՊՀ պատմության և միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում:
  • 2001 թվականին զբաղեցրել է արտասահմանյան լեզուների և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը։
  • 2006 թվականին ընտրվել է օտար լեզուների ֆակուլտետի դեկանի պաշտոնում:
  • 2008 թվականին վերընտրվել է արտասահմանյան լեզուների և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնում:
  • 2009 թվականին վերընտրվել է օտար լեզուների դեկանի պաշտոնում:

Գիտական կոչումներ

2004 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում, իսկ 2010 թվականին՝ պրոֆեսորի կոչում:

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 01 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.