Karen Ghazaryan

Armenian film producer
The basics

Quick Facts

IntroArmenian film producer
PlacesArmenia
isFilm producer
Work fieldFilm, TV, Stage & Radio
Gender
Male
Birth25 April 1970, Yerevan, Armenia
Age54 years
Star signTaurus
Education
Armenian National Agrarian University
The details

Biography

Կարեն Ռաֆայելի Ղազարյան (ապրիլի 25, 1970(1970-04-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պրոդյուսեր, դերասան:

Կենսագրություն

Ծնվել է Երևանում 1970 թվականի ապրիլի 25-ին: Կրթություն ստացել է սկզբում Ալեքսանդր Պուշկինի անվան 8-րդ միջնակարգ դպրոցում՝ մինչև 1986 թվականը, ապա՝ 1988 թվականին ընդունվել է Երևանի գյուղատնտեսության ինստիտուտ, որն ավարտել է 1993 թվականին՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ:

Ընտանիքը

Կարեն Ղազարյանի հայրը՝ Ռաֆայել Ղազարյանը, շինարար-ինժեներ է, մայրը՝ Ժաննա Փափազյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի է: Ղազարյանի կինը՝ Լիանա Սուքիասյանն է (2 մայիսի, 1973 թ.): Ունի երեք զավակ՝ մեկ որդի և երկվորյակ դուստրեր:

Աշխատանքային գործունեության սկիզբը

Նրա կարիերան սկսվել է Ուրախների և հնարամիտների ակումբից (ՈՒՀԱ). ապա՝ ճանապարհ դեպի հեռուստատեսություն: Ընկերների հետ միասին սկսելով ժամանցային նախագծերից՝ հասան գեղարվեստական կինոնկարի ստեղծման՝ նկարահանելով «Մեր բակը» (1996), հետագայում ստեղծվեց կինոնկարի ևս երկու մաս: «Մեր բակը» դարձավ հայ հանդիսատեսի անչափ սիրված ֆիլմերից մեկը: 1993 թվականից մինչ օրս Ղազարյանը նաև Հայաստանի ՈւՀԱ ասոցիացիայի նախագահն է: Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել ՈւՀԱ այնպիսի հայտնի թիմեր, ինչպիսիք են «Նոր հայերը» և «Հայկական նախագիծը»: 2008- 2014 թվականները Ղազարյանը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում դասավանդել է գովազդի մեթոդներ և կրեատիվ: 1992-2013 թվականներին զբաղեցրել է Շարմ Հոլդինգ գովազդային գործակալության տնօրենի պաշտոնը և ղեկավարել է ընկերության գովազդային բաժինը:

Աշխատանք և կարիերա

Կարեն Ղազարյանը դեռևս 1991 թվականին հիմնադրված և ներկայումս Հայաստանում առաջատար «Շարմ Հոլդինգ» պրոդյուսերական և գովազդային գործակալության գլխավոր տնօրենն է: Ընկերությունը համագործակցում է խոշոր կինոընկերությունների, հեռուստաալիքների («Արմենիա Թի-Վի», Հայաստանի հանրային հեռուստատեսություն, «Fashion TV», ռուսաստանյան СТС հեռուստատեսային ցանց, «Միր Թի-Վի» և այլն), պետական կառույցների (Երևանի քաղաքապետարան, ՀՀ Պաշտպանության, Մշակույթի, Սփյուռքի նախարարություններ), հիմնադրամների («Հայաստան» համահայկական հիմնադրամ, «Լուսաբաց» մշակութային հիմնադրամ, «Մասնակից եմ» բարեգործական հիմնադրամ, որի հիմնադիրներից մեկն է Կ. Ղազարյանը) և մշակութային կենտրոնների հետ: Ինչպես և ինքը Ղազարյանը՝ նրա գլխավորած ընկերությունը նախաձեռնել և իրականացրել է բազմաթիվ նախագծեր, որոնք ստեղծվել են մի շարք հայ և ռուս անվանի արտիստների և ռեժիսորների հետ համագործակցելու արդյունքում, մասնավորապես՝ Վիգեն Չալդրանյան (Վարդապետի լռությունը), Ռոդիոն Նահապետով (Իմ մեծ հայկական հարսանիքը), Սաիդա Մեդվեդևա (100, Ջուր), Մհեր Մկրտչյան (Կռիվ և կյանք), Գոռ Կիրակոսյան (Տոմս դեպի Վեգաս, Քայլ ձիով), Դավիթ և Ռոբերտ Սահակյանցներ (Անահիտ) և էլի շատ-շատ ուրիշներ: 2007 թվականին Ղազարյանը դարձավ «Prime Commercial» ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը: Այն գովազդային ու մարկետինգային ծառայությունների լայն սպեկտր առաջարկող գովազդային գործակալություն է: Ղազարյանը նաև մի շարք միջազգային փառատոների ժյուրիի անդամ է, այդ թվում՝ Բելառուսում անցկացվող «Սպիտակ քառակուսի» գովազդի ամենամյա փառատոնի և «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի:

Պրոդյուսերական աշխատանքներ

Ներկայումս Ղազարյանը հիմնականում զբաղվում է պրոդյուսերությամբ: Վերջին 16 տարիների ընթացքում կյանքի է կոչվել ավելի քան 16 խոշոր կինոնախագիծ.

  • Գեղարվեստական կինոալմանախ «Մեր երազանքի ճանապարհը» (2017)
  • Անիմացիոն կինոնկար Օլիմպիկոս (կթողարկվի 2018թ.)
  • Գեղարվեստական կինոնկար «Կռիվ և կյանք 2.25 տարի անց» (2017)
  • Գեղարվեստական կինոնկար «Կռիվ և կյանք» (2016)
  • Script-reality ոճում նկարահանված Արմատներ կինոնկար (2016)
  • Վավերագրական կինոնկար Աննա Հեդվիգ Բյուլ. Վերջին աղոթքը (2016)
  • Գեղարվեստական կինոնկար Վարդապետի լռությունը (2016)
  • Կատակերգական ֆիլմ Հյուսիս-հարավ (2015)
  • Գեղարվեստական կինոնկար Անավարտ թռիչք (2015)
  • Անիմացիոն կինոնկար Անահիտ (2014)
  • Փաստագրական ֆիլմ. Պատմության կեղծարարները.Ադրբեջան (2014)
  • Վավերագրական կինոնկար Հռոմից ավելի հին մայրաքաղաքը (2014)
  • Գեղարվեստական կինոնկար Կիսալուսնի ծովածոցը (2014)
  • Կատակերգական ֆիլմ Ձայլ ձիով (2013)
  • Մյուզիքլ Սիրո կամուրջ (2013)
  • Մինիսերիալ Իմ մեծ հայկական հարսանիքը (2004)
  • Վավերագրական կինոնկար Քանի դեռ կամ (2000)

Ձեռքբերումներ

1993 թվականից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի ՈւՀԱ-ի ասոցիացիայի նախագահը։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել են այնպիսի թիմեր, ինչպիսիք են՝ «Новые Армяне» (Նոր հայեր), «Армянский проект» (Հայկական նախագիծ)։

Նա մի շարք հեռուստանախագծերի պրոդյուսերն է։ Հանդես է եկել որպես Երևանին նվիրված «Քանի դեռ կամ» փաստագրական ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, «Моя большая армянская свадьба» (Իմ մեծ հայկական հարսանիք) գեղարվեստական ֆիլմի համապրոդյուսեր։ Նաև մի շարք միջազգային գովաղդային փառատոնների ժյուրիի անդամ է։

Պարգևներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 11 May 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.