Karen Balayan

Kapitein uit Armenië
The basics

Quick Facts

IntroKapitein uit Armenië
PlacesArmenia
isSea captain
Gender
Male
Birth10 September 1956
Age68 years
The details

Biography

Կարեն Բալայան (սեպտեմբերի 10, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:10|2|0}})), «Կիլիկիա» նավի նավապետ, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ։

Կենսագրություն

Կարեն Բալայանը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 10-ին։ 1973 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռադիոէլեկտրոնիկայի բաժինը։ 1978-1985 թվականներին աշխատել է ռադիոֆիզիկական չափումների համամիութենական ինստիտուտում, իսկ 1985-1992 թվականներին որպես գլխավոր ինժեներ աշխատել է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում։

1985 թվականին ընկերների հետ միասին հիմնադրել է «Այաս» ծովային հետազոտությունների կենտրոնը։ 1990 թվականին ստացել է զբոսանավի նավապետի դիպլոմ, որն իրավունք է տվել առագաստանավ կառավարել՝ առանց տարողության սահմանափակման։

Ակումբի հիմնադրման օրվանից նրա նախագահն է։ Հանդիսանում է «Նավարկություն 7 ծովերով» նախագծի ղեկավարը։ 1991-2002 թվականներին կառուցել է լեգենդար «Կիլիկիա» առագաստանավը, որի փորձարկումը եղել է Սևանա լճում (2002-2003)։

2004-ից 2006 թվականներին ղեկավարել է Եվրոպայի շուրջ նավով շրջագայությունը։ 2007-2008 թվականներին արշավախմբով ուղևորվել է Կարիբյան ծով` 1698 թվականին Հնդկական օվկիանոսում ծովահեն

Ուիլիամ Կիդդի կողմից թալանված հայկական նավի մնացորդները գտնելու նպատակով։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.