Կամո Գրիգորի Քոչունց (հունվարի 28, 1963(1963-01-28)), ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (2020)։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
Կենսագրություն
1984 թվականին ավարտել է բարձրագույն հրամանատարական համազորային ուսումնարանը, 2001 թվականին՝ ՌԴ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։
1984-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1985-1987 թվականներին ԽՍՀՄ զորախմբի կազմում գործուղվել է Աֆղանստան, մասնակցել մարտական գործողություններին։ 1992-1994 թվականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին։
1992 թվականից ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ 2000 թվականի հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2002 թվականի հունվարի 14-ին` ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 2003 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Կամո Քոչունցին շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում։ 2007 թվականի հուլիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար, 2009 թվականի հունվարի 26-ին` ԶՈՒ 4–րդ բանակային կորպուսի հրամանատար, 2010 թվականի օգոստոսի 12-ին` ԶՈՒ 5–րդ բանակային կորպուսի հրամանատար, 2013 թվականի հունիսի 10-ին` ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ։ 2018 թվականի սեպտեմբերի 5-ին ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից։ 2021 թվականից զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Կոչումներ
- Գեներալ-լեյտենանտ
- գեներալ–մայոր (2003)
Պարգևներ, մրցանակներ
- «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշան
- «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
- ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշան
- ՀՀ «Արիության համար» մեդալ
- «Մարտական ծառայության» մեդալ
- «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների մեդալներ
- ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- «Գարեգին Նժդեհ» մեդալ
- «Վազգեն Սարգսյան» մեդալ
- «Անդրանիկ Օզանյան» մեդալ
- «Դրաստամատ Կանայան» մեդալ
- «Անբասիր ծառայության համար» մեդալ
Ծանոթագրություններ