Kamo Aghabekyan

Armenian poet, essayist
The basics

Quick Facts

IntroArmenian poet, essayist
PlacesRussia Armenia
isPoet Writer Essayist
Work fieldLiterature
Gender
Male
Birth3 February 1960, Baghramyan, Armenia
Age65 years
Star signAquarius
The details

Biography

Մանասե (Կամո Ջոնրիդի Աղաբեկյան, փետրվարի 3, 1960(1960-02-03), Բաղրամյան, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, էսսեիստ, Հայաստանի գրողների միության անդամ (2002):

Կենսագրություն

Կամո Աղաբեկյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 3-ին, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում։ Ընդունվել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, սակայն ուսումը կիսատ է թողել: Աշխատակցել է Հայաստանի գրողների միության «Նոր Դար» ամսագրին: 2008 թվականից եղել է Հայաստանի գրողների միության Արարատի մասնաճյուղի քարտուղար:

Գրական մամուլում տպագրվել են Աղաբեկյանի գրականագիտական և փիլիսոփայական էսսեները, ռուսերենից կատարած թարգմանությունները (Մ. Հայդեգեր, Ժ. Դերիդա, Հ. Հեսսե, Ն. Բերդյան և ուրիշներ): Աղաբեկյանի ստեղծագործությունները թարգմանվել են իտալերեն («Bollettario», 2002), անգլերեն («Gitelk- knowledge», 2004):

Երկեր

  • Եվ որպես Աստծո մի ալեգորիա (բանաստեղծություններ), Երևան, 2004։
  • Պոետական արվեստ, Երևան, 2000։
  • Պոնտացի Պիղատոսը, Երևան, 1994։
  • Ձայն մարդկային (բանաստեղծություններ), 1990։

Պարգևներ

  • «Նոր-դար»-ի «Նավասարդյան» մրցանակ, 2007
  • Պ. Սևակի անվան մրցանակ, 2001
  • «Գարուն» ամսագրի մրցանակ, 2001

Տես նաև

  • Աղաբեկյան

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 553-554:
  • Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 71-72:
The contents of this page are sourced from Wikipedia article on 22 Apr 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.