Jyulvern Khachatryan

Armenian physicist
The basics

Quick Facts

IntroArmenian physicist
PlacesArmenia
isScientist Physicist
Work fieldScience
Gender
Male
Birth1 January 1940, Vaghashen, Armenia
Age85 years
Star signCapricorn
The details

Biography

Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Ժյուլվեռն Բաղդասարի Խաչատրյան (հունվարի 1, 1940(1940-01-01), Վաղաշեն, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Կենսագրություն

1958 թվականին ավարտել է Մարտունու միջնակարգ դպրոցը, 1964 թվականին՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: 1965 թվականին աշխատանքի է անցել ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում որպես ասիստենտ: 1973 թվականին Լենինգրադում պաշտպանել է թեկնածուական, 1993 թվականին Մոսկվայում՝ դոկտորական ատենախոսություն: 1981 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 2004 թվականին՝ պրոֆեսորի կոչում:

Հեղինակ է շուրջ 60 գիտական հոդվածների և համահեղինակ մի քանի ձեռնարկի՝ «Մեխանիկայի ֆիզիկական հիմունքները» (Երևան, 2001), «Օպտիկայի լաբորատոր աշխատանքների ձեռնարկ» (Երևան, 2001), «Էլեկտրականության լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ» (Երևան, 1984):

Ժյուլվեռն Խաչատրյանի գիտական աշխատանքները նվիրված են գերբարձր հաճախության ռադիոչափական մեթոդներով մթնոլորտի ջրապարունակության ուսումնասիրմանը: Նա առաջարկել է մեթոդ, որը հնարավորություն է ընձեռում մեծ բարձրությունների վրա թռչող արհեստական արբանյակներից գերբարձր հաճախության ռադիոալիքների և օպտիկական դիտարկումների միջոցով որոշել մթնոլորտում ջրային գոլորշիների պարունակությունը: Ցույց է տվել, որ մթնոլորտում ալիքատարի առաջացման համար կարևոր է ոչ միայն բեկման ցուցչի փոփոխությունը, այլ նաև օդային շերտի հաստությունը, որտեղ փոփոխվում է բեկման ցուցիչը: Նրա ղեկավարությամբ տեսականորեն ապացուցվել և փորձով հիմնավորվել է «օդ-ջրի մակերևույթ» համակարգի ռադիոճառագայթման ինտենսիվության հորիզոնական բաղադրիչը խիստ կախված է մթնոլորտում ջրային գոլորշիների ուղղաձիգ բաշխման պրոֆիլից:

Ծանոթագրություններ

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 274:
The contents of this page are sourced from Wikipedia article on 04 Apr 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.