Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Ջուլիետա Հարությունի Գյուլամիրյան (հուլիսի 14, 1946(1946-07-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ: Մանկավարժական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր: ՀՀ ՄԳԱ անդամ (2003):
Կենսագրություն
Ջուլիետա Գյուլամիրյանը ծնվել է 1946 թվականի հուլիսի 14-ին, Երևանում: 1969 թվականին ավարտել է Երևանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (Լենինյան թոշակառու): 1974-1994 թվականներին աշխատել է Մանկավարժական գիտահետազոտական ինստիտուտում:
1988-1992 թվականներին եղել է փոխտնօրեն, 1975-1976 թվականներին՝ Փարաքարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 1977-1978 թվականներին՝ Երևանի Աղասի Խանջյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 1988-2001 թվականներին՝ Մոսկվայում իր բացած կիրակնօրյա դպրոցի տնօրեն: 1992 թվականից աշխատել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, 1992-2000 թվականներին՝ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ: 2001, 2005 թվականներին դասավանդել է Թեհրանի և Ջուղայի (Իրանի Իսլամական Հանրապետություն) «Հայագիական» քառամյա ուսումնական հաստատություններում, իրականցրել է ուսուցիչների վերապատրաստումներ, հրատարակել է դասագրքեր: 2002, 2004, 2006, 2009 թվականներին դասավանդել է Հալեպի (Սիրիայի Արաբական Հանրապետությունում) քառամյա ուսումնական հաստատություններում, իրականցրել է ուսուցիչների վերապատրաստում, հրատարակել է դասագրքեր: 2009, 2010 թվականներին վարել է Քուվեյթի Ազգային վարժարանի ուսուցիչների և մանկապարտեզի դաստիարակների վերապատրաստման դասընթացներ: 2010, 2011, 2012 թվականներին (3-ական ամսով)` Բեյրութում ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ է վարել տեղի հայկական կրթօջախներում, ուսուցիչների հետ միասին ստեղծել է և փորձարկել մանկապարտեզի`«Հայեցի կրթության ազգային ծրագիր» և «1-6 դասարանների հայերենի ծրագիր և մեթոդական ցուցումներ»: 2013 թվականին Ավստրալիայում (Սիդնեյ) վարել է հայկական վարժարանի, հիմնական և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների, մանկապարտեզների դաստիարակների վերապատրաստման դասընթացներ: Վերապատրաստման դասընթացներ է վարել Մոսկվայի, Սոչիի, Վրաստանի, Աբխազիայի հայկական դպրոցների ուսուցիչների համար: Կազմել է I-III դասարանների դասագրքեր, ինչպես նաև հայոց լեզվի դասագրքեր Իրանի և Լոնդոնի հայկական դպրոցների համար (I-IV դասարանների համար):
Անդամակցություն
- ՀՀ ՄԳԱ անդամ (2003):
- ՀՊՄՀ նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ:
Պարգևներ
- «Խաչատուր Աբովյանի անվան մեդալ»
- Պետական կառավարական պատվոգրեր
- «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» (Բեյրութ)
- ՀՀ ԿԳՆ «Ոսկե» մեդալներ
- Գրիգոր Նարեկացի հուշամեդալ (Բեյրութ)
- Ազգային ժողովի նախագահի պատվոգիր
Երկեր
- Գրավոր նյութերի ժողովածու, բուհական ձեռնարկ, 2000:
- Վաղը դպրոց կգնամ: [Մայրենի լեզվի մեթոդական ձեռնարկ], Երևան, Զանգակ-97, 2001:
- Երկխոսություններ ծնողների հետ: [Զրույցներ], Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2002:
- Խոսենք հայերեն: Նախակրթական առաջին խումբ. փորձնական դասագիրք Սփյուռքի նախակրթարանների համար, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2002:
- Կերպարվեստ: 2-րդ դասարան, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2002:
- Իմ առաջին ընթերցարանը: Փորձնական դասագիրք սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցի 1-ին դասարանի համար, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003 (համահեղինակ):
- Արտագրությունների, թելադրությունների, փոխադրությունների, շարադրությունների ձեռնարկ տարրական դպրոցի համար: Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003:
- Զանգակ այբբենարան: Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003:
- «Զանգակ» այբբենարանի և «Ես սովորում եմ գրել» աշխատանքային տետրերի մեթոդական ուղեցույց: Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003:
- Խոսքի զարգացում, բուհական ձեռնարկ, 2004:
- Կռունկ: Այբբենարան: Բ տարի, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2004:
- Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա: Երևան, Զանգակ-97, 2006:
- Տարրական դասարանների դասագրքեր, Սիրիա, Իրան, 2007-2012:
- Արտագրությունների, թելադրությունների, շարադրությունների ժողովածու քառամյա կրտսեր դպրոցի համար, Զանգակ, Երևան, 2009:
- Խաղալով սովորենք, Զանգակ, Երևան, 2009:
- Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա, երկրորդ լրամշակված հրատարակություն, Զանգակ, Երևան, 2009:
- Մայրենի լեզու 2: Դասագիրք սփյուռքի դպրոցների համար, Երևան, Զանգակ-97, 2011:
- Մայրենի լեզու 3: Դասագիրք սփյուռքի դպրոցների համար, Երևան, Զանգակ-97, 2011:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Ջուլիետա Հարությունի Գյուլամիրյանի մասին ՀՊՄՀ կայքում
- ↑ «Julieta Gyulamiryan|Ջուլիետա Գյուլամիրյան, Zangak Publishing House»։ www.zangak.am։ Վերցված է 2020-03-07
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'pb:Զանգակ-97, and au:Գյուլամիրյան, Ջուլիետա Հարությունի,'»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2020-03-07
- ↑ Գյուլամիրյան Ջուլիետա Հարությունի (2001)։ Վաղը դպրոց կգնամ (հայերեն)։ Զանգակ֊97։ ISBN 978-99930-2-184-1 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Գյուլամիրյան Ջուլիետա Հարությունի (2002)։ Երկխոսություններ ծնողների հետ (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 978-99930-2-468-2 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Գյուլամիրյան Ջուլիետա Հարությունի (2002)։ Իմ առաջին ընթերցարանը: Փորձնական դասագիրք սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցի 1-ին դասարանի համար (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 978-99930-2-448-4 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Գյուլամիրյան Ջուլիետա Հարությունի (2004)։ Խոսքի զարգացում: Տեսություն եւ պրակտիկա (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 978-99930-2-961-8 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)