Joumshud Tumanyan

Armenian educator, participant of World War II
The basics

Quick Facts

IntroArmenian educator, participant of World War II
PlacesRussia
wasEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1915, Berd, Armenia
Death1942 (aged 27 years)
The details

Biography

Ջումշուդ Գրիգորի Թումանյան (1915, Բերդ - 1942), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում (այժմ՝ քաղաք), երկրագործի ընտանիքում։ 1935 թվականին ավարտել է Բերդի միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Սովորել է հեռակա կարգով և ավարտել։ 1935-1936 ուսումնական տարում նշանակվել է Ստեփանավանի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ։ 1939-1941 թվականներին աշխատել է Կալինինոյի շրջանի Շահնազար գյուղի դպրոցում որպես լեզվի և գրականության ուսուցիչ և ուսմասվար, ապա՝ տնօրեն։ 1941 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Ղրիմում, ստացել կրտսեր, ապա ավագ լեյտենանտի կոչում։ Վերջին նամակն ստացվել է Ղրիմից 1942 թվականի մայիսին։

Պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով և մեդալներով։

Ծանոթագրություններ

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 24-25։
The contents of this page are sourced from Wikipedia article on 31 Dec 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.