Ջեմմա Գուրգենի Կարագյոզյան (հոկտեմբերի 5, 1938(1938-10-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Կենսագրություն
Ջեմմա Կարագյոզյանը ծնվել է 1938 թվականին, Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը (Վաղարշ Վաղարշյանի արվեստանոց) և դարձել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի։ 1968 թվականից, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում։ 2000 թվականին հեռացել է թատրոնից՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի հետ ոչ հաճելի հարաբերությունների պատճառով։ 2012 թվականին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Տիգրանի մոլորակը» հեռուստասերիալում մարմնավորել է Սրբուհու կերպարը։
Ներկայացումներ
- «Ռիչարդ 3-րդ»
- «Սեր և ծիծաղ»
- «Ամենատխուր մարդը»
- «Քո վերջին հանգրվանը»
- «Հայկական էսքիզներ»
- «Թաղի զավակը»
- «Ամազոններ»
- «Քանի դեռ սայլը շուռ չի եկել»
- «Յոթ կայարաններ»
- «Անուշ»
- «Եկեք անկեղծ խոսենք»
- «Քսան տարի անց»
- «Սև և սպիտակ»
Հեռուստաներկայացումներ
- Յուջին Օ՛Նիլ, «Բախտի խորթ զավակների լուսինը»
- «Երեկո»
- «Ռուսական հարց»
- «Սուրբը և սատանան»
- «Վերելակում»
- «Դիվանագետը»
Ֆիլմագրություն
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|
2001 | Լռության սիմֆոնիա | դրվագ |
1980 | Թռիչքն սկսվում է երկրից | օդանավակայանի աշխատակից |
1969 | Սուտլիկ որսկանը | ծեր կին |
Ծանոթագրություններ