Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Soviet journalist and writer (1942-1982) | |
Places | Russia | |
was | Journalist Writer | |
Work field | Journalism Literature | |
Gender |
| |
Birth | 15 February 1942, Voliarka | |
Death | 21 August 1982Mykolaiv (aged 40 years) |
Biography
Իվան Գրիգուրկո (ուկր.՝ Григурко Іван Сергійович, փետրվարի 15, 1942(1942-02-15), Voliarka, Օկնիի շրջան, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 21, 1982(1982-08-21), Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող, հրապարակախոս, լրագրող։ Ուկրաինայի գրողների միության անդամ։
Կենսագրություն
Իվան Գրիգուրկոն ծնվել է Օդեսայի մարզի Կրասնիե Օկնիի շրջանի Վոլյարցի գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում։ Հայրը մահացել է Հայրենական պատերազմում, մայրը՝ երբ Իվանը եղել է 3 տարեկան։ Մեծացել է մանկատանը։ 1958 թվականին ավարտել է Օդեսայի ֆինանսավարկային տեխնիկումը։ Ծառայել է բանակում։ 1969 թվականին ավարտել է Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև աշխատել է թերթերի խմբագրություններում, 1976 թվականին տեղափոխվել է Նիկոլաև, որտեղ շարունակել է աշխատել տարածաշրջանային «Ленінське плам’я» կոմերիտական թերթում։
Տպագրվել սկսել է ուսանողական տարիներից։ Առանձին հրատարակությամբ լույս է տեսել «Կանաչ» (1973) վեպը:
Մահացել է 1982 թվականին։ Թաղված է Նիկոլաև քաղաքի գերեզմանատանը։
Ստեղծագործություններ
Պատմվածքներ
- «Роса»
- «Гавертій»
- «Путина»
Վեպեր
- «Канал»
- «Далекі села»
- «Ватерлінія»
- «Червона риба»
Գրականություն
- Жадько Віктор Олексійович Український некрополь.-К.,2005.-С.161.
- Бойченко В. Крізь терни відчуження //Радянське Прибужжя. - 1997.
- Колесник А. Пробач, Іване! // Радянське Прибужжя. - 1991.
- Кондратенко Т. Іван Григурко. - В кн..: Література рідного краю. Миколаїв. - 1994.
- Кононенко П. Сагайдак - аморальний герой // Літературна Україна. - 1977.
- Кухар-Онишко О. Головна його книга // Вітчизна. - 1985.
- Кухарук Р. Реабілітація таланту // Літературна Україна. - 1998.
- Плющ В. Світло натхненного слова. - В кн..: І. Григурко Черврона риба: Роман. - К. - 1984.
Ծանոթագրություններ
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977