Biography
Also Viewed
Quick Facts
Intro | Russian public figure | ||||||
Places | Russia | ||||||
was | Celebrity Activist Cultural activist Public figure | ||||||
Work field | Activism | ||||||
Gender |
| ||||||
Birth | 1 February 1786, Moscow, Moscow Governorate, Russian Empire, Duchy of Moscow | ||||||
Death | 6 February 1858Saint Petersburg, Russian Empire, Tsardom of Russia (aged 72 years) | ||||||
Star sign | Aquarius | ||||||
Family |
| ||||||
Awards |
|
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Լազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Լազարյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հովակիմի Լազարյան (փետրվարի 1, 1786(1786-02-01), Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 6, 1858(1858-02-06), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ հասարակական և մշակութային գործիչ, ռուսական արքունիքի սենեկապետ, Լազարյանների ազնվական տոհմից։ Օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած հարաբերությունները Հայաստանի ազատագրման համար։ Զգալի մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը։
Կենսագրություն
Հովհաննես Լազարյանը ծնվել է Մոսկվայում։ Սովորել է Մոսկվայի համալսարանական պանսիոնում, ապա՝ Պետերբուրգի գերմանական ուսումնարանում։ Ծառայել է ռուսական կայսերական գվարդիայում, արտաքին գործերի մինիստրությունում։ 1815 թվականից եղել է Լազարյան ճեմարանի հոգաբարձուն, 1836 թվականից՝ Ռուսաստանի արքունի սենեկապետ, 1837 թվականից՝ պետական խորհրդական։ 1826 թվականից հանդիսացել է Պերմի Լազարյանների գործարանի սեփականատերը։ 1938 թվականին օժանդակել է Խուդաբաշյանի հայ-ռուսերեն բառարանի տպագրությանը, կատարել իրավաբանական փաստաթղթերի թարգմանություններ (հայերենից ռուսերեն)։ 1851 թվականին Լազարյան ճեմարանի նախակրթարանի բացման համար 60000 ռուբլի է նվիրաբերել։
Մահացել է Պետերբուրգում, թաղված է Պետերբուրգի հայկական գերեզմանոցի եկեղեցում։
Պարգևներ
- Ռուսական Մ. Աննայի առաջին աստիճանի 2 շքանշան
- Պարսկական Առյուծ և Արևի շքանշան
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|---|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
Չափորոշչային վերահսկողություն | |
Չափորոշչային վերահսկողություն |