Ivan Gavrilovitsj Avramenko

The basics

Quick Facts

PlacesRussia Ukraine
wasPainter
Work fieldArts
Gender
Male
Birth5 June 1923, Koliadinets, Ukraine
Death6 November 2008Kryvyi Rih, Ukraine (aged 85 years)
Star signGemini
The details

Biography

Իվան Ավրամենկո (ռուս.՝ Иван Авраменко, հունիսի 5, 1923(1923-06-05), Կոլյադինեց, Լիպովա Դոլինայի շրջան, Q1028840?, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 6, 2008(2008-11-06), Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային նկարիչ, գրաֆիկական նկարիչ և գեղանկարիչ: Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամ (1975):

Կենսագրություն

Ծնվել է 1923 թվականի հունիսի 5-ին Պոլտավայի մարզի Գադյաչի շրջանի Կոլյադինեց գյուղում (այժմ` Լիպովա Դոլինայի շրջանում):

1934 թվականին տեղափոխվել է Կրիվորոժյե:

1944 թվականի փետրվարից մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին:

1947-1949 թվականներին սովորել է Մ. Գրեկովի անվան Օդեսայի արվեստի ուսումնարանում, պրոֆեսոր Լ. Մուչնիկի մոտ:

1949 թվականին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման հակախորհրդային քարոզչության համար և բանտարկությունը անց է կացրել ԳՈՒԼԱԳ-ում: Ազատ է արձակվել 1954 թվականին: Արդարացվել է 1992 թվականին:

1954-1955 թվականներին աշխատել է որպես շինարար:

1955-1957 թվականներին սովորել է Քիշնևի նկարչական ուսումնարանում, որն ավարտել է գերազանցությամբ: Նրա մասնագիտական ուսուցիչները եղել են Վ. Սուդովսկին և Վ. Զազերսկին:

1957-1958 թվականներին եղել է «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայի գլխավոր բեմադրող նկարչի օգնականը:

1958-1975 թվականներին եղել է Կրիվորոժեի նկարչական արվեստանոցի ձևավորող, գրաֆիկ և գեղանկարիչ:

Մահացել է 2008 թվականի նոյեմբեր 6-ին Կրիվոյ Ռոգում: Թաղված է Կրիվոյ Ռոգի կենտրոնական գերեզմանատանը:

Ստեղծագործական գործունեություն

Աշխատել է հաստոցային գեղանկարչության և գրաֆիկայի ոլորտում: Նկարչի աշխատանքներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կրիվոյ Ռոգ քաղաքը, որտեղ նա մեծացել է և առաջին անգամ ձեռքը վրձին է վերցրել: Նկարչի նկարները Կրիվոյ Ռոգի գեղարվեստական տարեգրություներն են: Նրանք պատմում են այն մասին, թե ինչպիսին է եղել քաղաքը նկարչի երիտասարդության տարիներին, ինչպես է ապրել այդ տարիներին և ինչպես է փոխվել:

Նկարչի աշխատանքները պահվում են Կրիվորոժյան պատմաերկրագիտական թանգարանում, Վարշավայի, Լոնդոնի, Սեուլի մասնավոր հավաքածուներում:

Նկարներ

  • «Արդյունաբերական Կրիվբաս» (1972)
  • «ԴՊ-9 համալիր» (1973)
  • «Առաջին ճառագայթ» (1979)
  • «Կրիվբաս» (1981)
  • «ՍևԳոկը գիշերը» (1982)
  • «Իններորդ հրահալոց» (1983)
  • «Դնեպրի վրա» (1989)
  • «Գարունը Կրիվբասում» (1991)
  • «Հեռու, հեռու, կապույտ ամպերից այն կողմ» (1992)
  • «Աղմկոում էր Ուկրաինան» (1993)
  • «Պրոֆիլակտորիա» (1994)
  • «Երեկոյան Սիդնև» (1995)
  • «Մարտը Կրիվորոժեում» (1996)
  • «Ձմեռը Կրիվորոժեում» (1998)
  • «Մոռացված և անմոռաց նախնիների հոգիների համբարձումը» (1998)
  • «Սեպտեմբերը Կրիվորոժեում» (1998)
  • «Մթնում է» (1998)
  • «Ձերժինսկյան կայան» (1999)
  • «Չեռնոգորկա» (1999)

Ցուցահանդեսներ

Մասնակցել է հանրապետական նկարչական ցուցահանդեսների Կիևում (1961, 1963, 1972-1974, 1977, 1981), միջազգային «Արթ-Մանեժ-96» գեղարվեստական տոնավաճառին (Մոսկվա, 1996), «Ոսկե վրձին-97» (Մոսկվա, 1997), «Ուկրաինայի գեղանկարչություն» (1997) ցուցահանդեսներին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կրիվոյ Ռոգում 1983, 1996 և 1998 թվականներին:

Մրցանակներ

  • «Քաղաքի զարգացման գործում ավանդի համար» 3-րդ և 2-րդ աստիճանի շքանշան
  • «Կազակական փառք» 1-ին աստիճանի արծաթե մեդալ (հետմահու)

Հիշատակ

  • Կրիվոյ Ռոգի թիվ 120 դպրոցի դիմաց տեղադրված է հուշատախտակ
  • Նկարչի անունով է կոչվել Կրիվոյ Ռոգի նախկին Կորնեյուչի փողոցը
  • Կրիվոյ Ռոգում նկարչի անունով կա ծառուղի
  • Կրիվոյ Ռոգի թիվ 120 դպրոցում գոյություն ունի Իվան Ավրամենկոյի արվետսանոց-թանգարանը

Մատենագրություն

  • Из воспоминаний [Текст] / И. Г. Авраменко. — Кривой Рог: Видавничий дім, 2006. — 95 с. — ISBN 966-7997-54-5.
  • Фрагменты из запоздалых размышлений при вступлении в XXI век [Текст] / И. Г. Авраменко. — Кривой Рог: Видавничий дім, 2007. — 31 с. — ISBN 978-966-2915-04-4.

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

  
  Բառարաններ և հանրագիտարաններ
  
  Բառարաններ և հանրագիտարաններ
The contents of this page are sourced from Wikipedia article on 28 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.